Discussed 10.01.2022 - 25.01.2022 «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի իրականացման կանոնակարգումը՝ աղբավայրերի և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, հողի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու հավաքագրումը։ 4 1 0 5772
Discussed 22.09.2021 - 11.10.2021 «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։ 7 1 0 5142
Discussed 30.06.2021 - 15.07.2021 «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։ 1 0 1 4544
Discussed 06.04.2021 - 26.04.2021 «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին Ներկայացված Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, ինչպես նաև առանձնանալ քաղաքացիական ծառայության համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի պարզեցնել ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել դրանց վրա ծախսվող ռեսուրսները, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կնպաստի ծառայությունում պաշտոնեական առաջխաղացման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը: 3 1 0 7274
Located in RA Government Discussed 15.12.2020 - 31.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:»: 1 0 0 8361
Under development Discussed 08.09.2020 - 28.09.2020 Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ (մոնիթորինգ) անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնել և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել։ 0 0 0 6262
Discussed 12.08.2019 - 27.08.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N626-Լ որոշման հավելված 2-րդ, 3-րդ և 4-րդ և 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման հավելվածներ 1-ի և 2-ի 93.1, 93.4, 94.1 և 94.2 կետերը: Հիշատակված կետերով սահմանված ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները նախատեսվում է իրականացնել ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա տեխնածին ճնշումների դրսևորումների նվազեցման կամ բացառման ուղղությունները ամրագրող հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և ԱՃԹՆ շրջանակներում պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի, զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող գործողությունների հաստատումից հետո: 1 1 1 6935
The draft has been accepted Discussed 11.01.2018 - 26.01.2018 «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծեր Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: 2 0 0 8924
The draft has been accepted Discussed 06.06.2017 - 24.06.2017 «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը: «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծերը: 1 10076