Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 26.06.2025 - 12.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի որոշման համապատասխանությունը կառավարության կառուցվածքին, ինչպես նաև հնարավոր կլինի թվայնացնել փաստաթուղթը։
Մնաց {days} օր
0 2328

Discussed 07.05.2025 - 22.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի № 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կարգի 7-րդ կետում կատարել համապատասխան լրացումներ՝ լիազորելով ՀՀ պետական պահպանության ծառայությանը զինվորական կոմիսարիատների կողմից զինապարտների մասին փոխանցված տվյալների հիման վրա իրականացնել ՀՀ պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության անցած զինապարտների հաշվառում:  
Մնաց {days} օր
0 2949

Discussed 06.05.2025 - 27.05.2025

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով մանրամասն կարգավորման է ենթարկվում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց որակավորման վկայակնների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 2539

Discussed 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
Մնաց {days} օր
0 4007

Discussed 18.12.2024 - 03.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ մուտք գործելուց նույնականացման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական համակարգը ինքնաշխատ շնորհում է հարկ վճարողի հաշվառման համարը` առանց դիմումի ներկայացման։ Եթե ֆիզիկական անձն ունի ՀՎՀՀ, ապա անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
Մնաց {days} օր
0 3255

Discussed 17.12.2024 - 01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով  նախատեսվում է սահմանել, որ  «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝, այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մնաց {days} օր
0 3157

Discussed 08.10.2024 - 23.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման դեպքում կապահովվի հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացների պատշաճ ծավալով իրականացումը, կբարձրանա այդ գործընթացներում ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետությունը, կստեղծվի իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու առավել արդյունավետ գործիքակազմ:
Մնաց {days} օր
0 3389

Discussed 09.09.2024 - 25.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն Լիազոր մարմնին:    
Մնաց {days} օր
0 3086

Discussed 31.07.2024 - 15.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում   է  էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառվել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվության հիման վրա։
Մնաց {days} օր
0 3464
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: