Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 12.01.2026 - 27.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2026թ. հունվարի 8-ի N 16-L որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի»՝ կրթությունը սահմանվել է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ նախանշելով Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի հիմքը: Մասնավորապես՝ կրթությունը մեկ ճյուղային քաղաքականություն լինելու փոխարեն դառնում է առաջիկա տարիների վերափոխման առանցքը՝ կանխորոշելով տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը:
Մնաց {days} օր
3 1534

Discussed 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։
Մնաց {days} օր
4 2330

Discussed 15.12.2025 - 30.12.2025

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2023թ. հոկտեմբերի 19-ի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» N 1802-Լ որոշումը։ Նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական նպատակները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը և նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները, տարածքի զարգացման սկզբունքները անդրադարձ է կատարվում նաև ռիսկերի կառավարման և կայունության վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 1955

Discussed 27.11.2025 - 12.12.2025

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
1 2263

Discussed 27.11.2025 - 12.12.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը    Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակ ամրագրվում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանդիսանում են ուղղակի հիմք՝ համապատասխան ամսվա վերջին օրվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցակի ինքնաշխատ ձևավորման համար, և ընդգծվում է, որ ստեղծվող համակարգը ապահովում է թվային կառավարման և ավտոմատացված տվյալների մշակման սկզբունքը, ինչը նվազեցնում է մարդկային միջամտությունից կախված սխալների հավանականությունը և բարձրացնում գործընթացի արդյունավետությունը:
Մնաց {days} օր
2 1803

Discussed 21.11.2025 - 06.12.2025

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու  հանգամանքով: 
Մնաց {days} օր
0 1684

Discussed 20.11.2025 - 06.12.2025

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով
Մնաց {days} օր
1 2037

Discussed 19.11.2025 - 05.12.2025

Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը ապահովելու նպատակով:
Մնաց {days} օր
1 1690

Discussed 15.10.2025 - 30.10.2025

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Մնաց {days} օր
6 4384
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: