Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.05.2018 - 09.06.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 
6 11409

Under development

Discussed 21.05.2018 - 11.06.2018

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հիշյալ նախագծով նախատեսվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ  գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:
0 9299

The draft has been accepted

Discussed 16.03.2017 - 31.03.2017

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Նախագծի ընդունմամբ օրենսդրությամբ կամրագրվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
0 16464