Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 21.07.2022 - 05.08.2022

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկայիս միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին և Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին: Միաժամանակ, 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին: Նախագծով բնակչության պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացում հստակեցվում և ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը: Միաժամանակ,Նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացներից բխող միջոցառումների  պատշաճ ապահովման գործընթացը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետությանգործող օրենքում: Միասնական օրենսդրական կարգավորումներ ապահովելու նպատակով՝  ներկայացվում է նաև «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում նախատեսվող լրացումներով առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքից հանել արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանող իրավակարգավորումները և դրանք սահմանել«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով, քանի որ Նախագծով կարգավորվում են ոչ միայն համաճարակով, այլ բոլոր երևույթներով (բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով) պայմանավորված աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հետ կապված հարաբերությունները: Հակառակ պարագայում անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանել բոլոր երևույթներով պայմանավորված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները, ինչը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անհնարին է։
Մնաց {days} օր
2 8916

Discussed 27.08.2020 - 11.09.2020

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չվերանալու, հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար: Այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակի պայմաններում, նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում: Ամբողջ վերոգրյալը վկայում է ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Մնաց {days} օր
5 14032

Discussed 15.05.2020 - 31.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մի շարք արտակարգ իրավիճակներում հանձնաժողովի նիստերի անցկացման բնականոն ընթացքի ապահովում
Մնաց {days} օր
0 10990

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1178-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման ընդունումը նպատակ ունի կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ժամանակ մշակութային արժեքները համապատասխան ռեժիմով ապահովված անվտանգ տարածներ տեղաբաշխելու գործընթացը ու տարահանման պլան-ուրվագծերի կազմման մեթոդիկան ունենալու նպատակով:
Մնաց {days} օր
0 11089

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
Մնաց {days} օր
0 9925
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: