Under development Discussed 21.10.2024 - 06.11.2024 «703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել 703-713ՄՀց և 758-768ՄՀց, 2300-2400ՄՀց, 2540-2570ՄՀց և 2660-2690ՄՀց, 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները։ Համաձայն նշված կանոնների ՀԾԿՀ-ն նախատեսում է կազմակերպել և իրականացնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար նախատեսված՝ տվյալ ռադիոհաճախականությունների տրամադրման մրցութային գործընթացները։ 3 4 0 433
The draft has been accepted Discussed 21.10.2024 - 05.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի: Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով: Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ, իրականացվող աշխատանքների բնականոն ընթացք: 0 0 0 401
Discussed 18.10.2024 - 05.11.2024 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը: 0 5 0 658
Discussed 18.10.2024 - 03.11.2024 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ 2 4 0 571
Discussed 18.10.2024 - 08.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ 0 0 0 559
Discussed 18.10.2024 - 18.11.2024 «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է «Լեզվի մասին» օրենքում լրացնել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա ոչ միայն ամբողջ ծավալով իրականացնելու օրենքով նախատեսված լիազորությունը, այլ նաև ընթացքի մեջ կդնի «Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը» նախագծի ընդունումը։ 7 2 1 779
Located in RA Government Discussed 17.10.2024 - 01.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը. 53 6 1 743
Discussed 17.10.2024 - 01.11.2024 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահական` ներառյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները վերանայվել են, առավել որակյալ, բանիմաց կադրերի ընտրության և նշանակման համար, ինչը կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը: 1 2 0 652
Discussed 17.10.2024 - 01.11.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանել պատասխանատվություն՝ հարկ վճարողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ ՀԴՄ-ի տեղեկատվական կտրոնի միջոցով տպագրվող տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ սխալ տվյալներ փոխանցելու համար։ 0 19 0 1015