Discussed 23.03.2021 - 07.04.2021 ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ Առաջարկվում է արդիականացնել <Պետական և ծառայողական գաղտնիքի մասին> օրենքը: 9 2 12 10486
Discussed 04.03.2021 - 19.03.2021 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: 1 1 0 8067
The draft has been accepted Discussed 16.12.2020 - 31.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 0 0 0 5842
Discussed 06.11.2020 - 30.11.2020 ԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԻ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն օրենքի 6-րդ հոդվածի և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-323-Ն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անհրաժեշտություն է առաջացել սահմանել գյուղական բնակավայրերի ցանկը՝ ըստ բնակչության թվաքանակի: 0 0 0 7942
Discussed 30.10.2020 - 20.11.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը: 0 0 0 5228
Under development Discussed 26.10.2020 - 10.11.2020 ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.4 ենթակետով պահանջվում է սահմանել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացներն ու իրավահարաբերությունները: 0 2 1 6142
The project has not been accepted Discussed 02.10.2020 - 17.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեն նախագծվել է այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունն առավելագույնս համարժեք լինի կանխատեսվող տնտեսական զարգացումներին և նպաստի տնտեսական աճի վերականգնմանը, ինչպես նաև տնտեսական աճի պոտենցիալի մեծացման նախադրյալներ ձևավորի՝ պահպանելով ոլորտային քաղաքականությունների իրականացման համար հատկացումների անհրաժեշտ չափաքանակները։ 1 11374
Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի նպատակը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության կատարելագործումը, լեզվական քաղաքականության բնագավառում պետականկառավարման լիազորված մարմնի հաստատութենական հզորացումը, հայերենի (հայախոսության) բնականոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցումը, երկարաժամկետ ժամանակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծումը։ 6 0 0 7446
Discussed 20.08.2020 - 04.09.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում որպես առանձին նոտարական գործողություն նախատեսվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայության դեպքում պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնելը: Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ՝ նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար 3000 ՀՀ դրամ վճար սահմանելու համար: 5 1 0 5846