Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 05.03.2020 - 20.03.2020

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ Սույն կարգը /այսուհետ՝ Կարգ/ մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված՝ ընդհանուր պայմաններով արտոնագրման պահանջներին և Հայաստանի ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
2 11061

Discussed 24.02.2020 - 10.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահ­մա­նվում են պետական օժանդկություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված, ինչպես նաև մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգը  և ժամկետները:
0 8442

Discussed 19.02.2020 - 06.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի  ընդունման նպատակն է բարելավել նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:
1 7462

Under development

Discussed 12.02.2020 - 27.02.2020

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման  և արդյունքների ամփոփման կարգն ուղղված է սահմանելու համայնքային (բացառությամբ Երևան քաղաքի) ոչ առևտրային կազմակերպությունների  գործադիր մարմինների  ընտրության մրցույթի  անցկացման պայմանները:  
9 21051

Under development

Discussed 30.12.2019 - 14.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով  առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատ­րաստ­­ված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկրներ։  
0 7680

Under development

Discussed 08.11.2019 - 24.11.2019

Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, համաձայն որի՝ սպառողը պարտավոր է իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի սահմանած կարգով, և նպատակ ունենալով կանոնակարգել սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան կամ բնական գազը ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու գործընթացը, մշակվել է որոշման նախագիծ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի №41Ն որոշումով հաստատված այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկայի 2.6-րդ կետը, որոշման նախագծով վերանայվել են ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարի հաշվարկման դրամային մեծությունները՝ դրանց նկատմամբ կիրառելով 2019 թվականի սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
0 6980

Under development

Discussed 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ 2018թ. նոյեմբերի 22-ի ՀՕ-421-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումներով սահմանված ընթացակարգերի պահանջներին համապատասխան` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:             
0 5903

Discussed 21.08.2019 - 06.09.2019

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու անհրաժեշտությունից:
1 7539

Discussed 16.07.2019 - 01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը։ Նշված կարգի համաձայն՝ արտադրության լիցենզիաներով կառուցման (վերակառուցման) ժամանակահատված սահմանվում է համաձայն հայտատուի կողմից հայցվող ժամկետի։ Նույնը վերաբերում է նաև արդեն իսկ տրամադրված լիցենզիաներով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածների երկարաձգամն, երբ վերջինս կրկին երկարաձգվում է լիցենզավորված անձի հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան նախկին երկարաձգման ժամկետի չափով՝  հաշվի առնելով լիցենզավորված անձի, ինչպես նաև հանձնաժողովի աշխատակազմի կողմից հիմնավորվող ժամկետը։ Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անհրաժեշտ է համարում սահմանել կայանների (ըստ տեսակների) կառուցման ժամանակահատվածների և նրանց երկարաձգման ժամկետներ։ Միևնույն ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվում նաև արտադրության լիցենզիա ստանալու նպատակով հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկում։
0 7057