Discussed 12.04.2021 - 27.04.2021 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն պատվովճար ստացած քաղաքացին հնարավորություն է ստանում պատվովճարի գումարն ուղղել նաև ոչ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը, ընդլայնվում և հստակեցվում են գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ուղղությամբ պատվովճարի օգտագործման հնարավորությունները, սահմանվում են այդ ուղղություններով պատվովճարի օգտագործման դիմումի և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ու պատվովճարի գումարի փոխանցման ընթացակարգերը: 5 0 0 5234
Discussed 24.03.2021 - 09.04.2021 ՆԱՐԵԿ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 12 1 0 5528
Under development Discussed 15.03.2021 - 02.04.2021 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի № 135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հավաքական թիմի մարզիկների տարկետումը դադարեցնելու մասին 0 0 0 5288
Discussed 04.03.2021 - 19.03.2021 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում լրացում կատարելու դեպքում հանցագործությունների սուբյեկտների ցանկում կներառվեն աշխարհազորայիններին և երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց, որով կկարգավորվի վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի զինված պաշտպանություն կամ մարտական գործողությունների ժամանակ կատարված հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու հարցը: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորում տալ նաև «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքում, որտեղ կսահմանվի, որ աշխարհազորայինները ևս, ինչպես դա կարգավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձանց դեպքում՝ կներառվեն զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում: 0 3 1 6396
Discussed 04.03.2021 - 19.03.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Նախագծով կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայությունն՝ ըստ որի Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված որոշ հանցագործություններով նախաքննությունը, բացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների քննիչներից, կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները: 0 0 0 6641
Discussed 02.03.2021 - 17.03.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-Ի N 450-Ն որոշման մեջ փոփախություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սովորողների իրավունքների պաշտպանության հանգամանքով, սպորտի զարգացման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարիքային շեմ սահմանելու հանգամանքով: 0 0 0 5814
Discussed 26.02.2021 - 14.03.2021 ԳՐԻԳՈՐ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գրիգոր Սուրենի Չիբուխչյանին և Հովհաննես Սուրենի Չիբուխչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 12 0 0 4918
Discussed 15.02.2021 - 03.03.2021 ԱՐՇԱԿ ԳԱԳԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: 1 0 0 4792
Discussed 15.02.2021 - 03.03.2021 ՎԱՐԱԶԴԱՏ ՀՈՎԻԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարազդատ Հովիկի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: 6 0 0 4830