Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 05.05.2025 - 20.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 2057-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթների իրականացման համար վարձակալությամբ ձեռք բերվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքներն ավելի երկար ժամկետով վարձակալել, իսկ համապատասխան պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքի առկայության դեպքում գույքի հանձնում-ընդունումը կազմակերպել որոշմամբ սահմանված իրատեսական ժամկետում, ինչն էլ կհանգեցնի գույքի  օգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2171

Discussed 05.05.2025 - 20.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների) դեպի երրորդ երկրներ արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորովող՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9.6-րդ հոդվածի 7-11 մասերը ։  
Մնաց {days} օր
0 1834

Discussed 05.05.2025 - 20.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես /6-ամսով/ արգելել Հայաստանի Հանրապետությունից սև և գունավոր մետաղների ճարդոնի, թափոնի, ինչպես նաև՝ ԱՏԳԱԱ 84-85 ծածկագրին պատկանող՝ օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող սև և գունավոր մետաղից հաստողցների և սարքավորումների արտահանումը դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ։
Մնաց {days} օր
0 2377

Discussed 05.05.2025 - 21.05.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել  օդային երթևեկության կառավարման կարգավարների սոցիալական պաշտպանվածությունը՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները և պատասխանատվության բարձր մակարդակը։
Մնաց {days} օր
5 2920

Discussed 02.05.2025 - 18.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Դ. Իսկանդարյանին և Հ. Պողոսյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
2 2244

Discussed 02.05.2025 - 18.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիս 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացիներ Հրաչյա Արմենի Նալբանդյանին  և Գրիգոր Արթուրի Պետրոսյանին   ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
1 2061

Discussed 02.05.2025 - 26.05.2025

«Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N539 -ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 2872

Discussed 02.05.2025 - 17.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է կատարելագործել դատավորների գործունեության գնահատման համակարգը՝ լավագույնս արտացոլելով դատավորների գործունեությունը, ինչի արդյունքում էլ ավելի արդյունավետ կիրականացվեն դատավորների կարողությունների գնահատումները, ինչպես նաև այն, թե նրանց կողմից ինչ որակի և ծավալի աշխատանքներ են իրականացվում: Նախագծերի ընդունումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորների կարիքների գնահատմանը, դատական իշխանության զարգացմանը, դատավորների աշխատանքի արդյունավետության բարելավմանը:
Մնաց {days} օր
0 2107

Discussed 02.05.2025 - 17.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2025 թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի NԿԱ/59 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ցամաքային ծածկույթի վերաբերյալ տարածական տվյալներ ստեղծելու, դրանք օգտագործելու հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: 
Մնաց {days} օր
0 2533
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: