Discussed 14.01.2021 - 29.01.2021 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է 2021 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը և ֆոնդային բյուջեի պարտքերը բյուջեում արտացոլելու համար, որից հետո հնարավոր կլինի կազմակերպել բյուջետային գործընթացի շարունակական աշխատանքները։ 0 0 0 5622
The draft has been accepted Discussed 11.11.2020 - 26.11.2020 «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով: 0 7378
Discussed 05.11.2020 - 20.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի ու հասարակական շենքերի (հատկապես դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն) նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում: 1 0 0 7043
Under development Discussed 29.10.2020 - 16.11.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է փոփոխություններ իրականացնել օրենքում՝ համաձայն 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի։ 0 1 0 6093
The project has not been accepted Discussed 02.10.2020 - 17.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեն նախագծվել է այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունն առավելագույնս համարժեք լինի կանխատեսվող տնտեսական զարգացումներին և նպաստի տնտեսական աճի վերականգնմանը, ինչպես նաև տնտեսական աճի պոտենցիալի մեծացման նախադրյալներ ձևավորի՝ պահպանելով ոլորտային քաղաքականությունների իրականացման համար հատկացումների անհրաժեշտ չափաքանակները։ 1 11367
Under development Discussed 07.09.2020 - 28.09.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝ սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։ 1 1 1 3171
Under development Discussed 15.06.2020 - 30.06.2020 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում, չնայած այն հանգամանքին, որ «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները: Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին ավելի մեծ ծավալով իրակնացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Օրենքների ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարևոր քայլ: Օրենքների ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով: 2 1 0 5757
Discussed 09.06.2020 - 24.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման նոր համակարգի ձեռքբերմամբ, ինչը խիստ հրատապ է և անհրաժեշտ Հանձնաժողովի գործունեության բնականոն և արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար: 2 2 2 6637
Under development Discussed 19.03.2020 - 04.04.2020 «Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության2020/2021ուսումնական տարվա՝ 1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝ ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 151 տեղ. բ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: 2) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ: 3) առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի: 4 0 2 9097