Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 13.03.2025 - 28.03.2025

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված շահառուների խմբում:
Մնաց {days} օր
0 1978

Discussed 13.03.2025 - 02.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու հանգամանքով: Մինչ օրենքի փոփոխությունները գործող կարգավորումներով չափաքանակը սահմանվում էր Տարեկան ծրագրի շրջանակներում, սակայն դեկտեմբերի 4-ից  լիազորությունը Տարեկան ծրագրով սահմանելու հանվել է  և վերապահվել է Կառավարության առանձին լիազորվող նորմով, որից հետո անհարժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 21.11.2019թ. N1667-Ն որոշման մեջ:  
Մնաց {days} օր
0 2308

Discussed 13.03.2025 - 28.03.2025

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի ՀանրապետությաՆ տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին» «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի ՀանրապետությաՆ տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և դրանց ներկայացման պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը առանձնացված ընթացակարգով
Մնաց {days} օր
0 2057

Discussed 12.03.2025 - 27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշման  3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ առողջության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը: Նույն որոշման թիվ 1 հավելվածի 21-րդ կետի համաձայն յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն էլեկտրոնային փոստով տեղեկացնում է սույն կարգի 20-րդ կետի պայմանները բավարարող բոլոր ապահովագրական ընկերություններին պայմանագրային գործընթացն սկսելու մասին: Նույն կարգի 21-րդ կետով նախատեսված գրության ստացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը պայմանագրային գործընթացին մասնակցության մասին գրավոր տալիս է իր համաձայնությունը՝ գրությանը կից ներկայացնելով սույն կարգի 20-րդ կետով նախատեսված լիցենզիայի, հաշտարարի հետ համաձայնագրի և 3 տարվա գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենները կամ հրաժարվում մասնակցությունից: Վերոգրյալ ընթացակարգին համապատասխան առողջապահության նախարարությունը պայմանագրային գործընթացը սկսելու նպատակով էլեկտրոնային փոստով տեղեկացրել է պայմանագրային գործընթացը սկսելու մասին, սակայն համաձայնութուն չի ներկայացվել։ Ծրագրի շրջանակներում պայմանագրերը պետք է կնքվեր մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Ապահովագրական ընկերությունների կողմից որպես պայմանագրի կնքման պայման առաջ է քաշվել ապահովագրական գումարի չափի ավելացումը, ինչը ժամանակատար գործընթաց է և պահանջում է Կառավարության համաձայնությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ շուրջ 930.0 մլն դրամ հատկացնել։
Մնաց {days} օր
0 2531

Discussed 12.03.2025 - 28.03.2025

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 22-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
Մնաց {days} օր
2 3189

Discussed 12.03.2025 - 27.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ Նախարարության կողմից օրենքով վերապահված գործունեության հիմնական ոլորտներում պարզաբանման տրամադրում՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ գլխի։
Մնաց {days} օր
4 1894

Discussed 12.03.2025 - 27.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 978-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Նաիրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են Նաիրի համայնքի ավագանու 22.10.2024թ․ N 207-Ն որոշմամբ /որն ուժի մեջ է մտել 02․11․2024թ․/։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Եղվարդ քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 22․10․2024թ․ N 207-Ն որոշման Եղվարդ քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
0 1660

Discussed 11.03.2025 - 26.03.2025

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հավելվածի աղյուսակներ 2-ում և 4-ում, միայն տրասպորտային և ինժեներական  ենթակառուցվածքների աշխատանքային նախագծերի մշակման պարագայում նախագծերի ճարտարապետական մասի մշակման նկատմամբ բացառություն սահմանելու վերաբերյալ:                           
Մնաց {days} օր
0 2027
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: