Discussed 10.06.2022 - 27.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ՝ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում` Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետերի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման բնագավառի վերահսկողության ստուգաթերթերը: 6 0 0 3504
Discussed 10.06.2022 - 27.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի ոլորտում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության ստուգման վերաբերյալ նոր ստուգաթերթ: 6 0 0 3404
Discussed 08.06.2022 - 23.06.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը բարելավելու և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվող նախագիծը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ: Ներկայացվող ստուգաթերթրեում հստակեցվել են հարցաշարերի իրավական շրջանակները, գործող 15 ստուգաթերթերի փոխարեն առաջարկվում է գործածության դնել 12-ը, ոչ էական, միանշանակ պատասխան չունեցող հարցերը հեռացվել են: 3 0 0 3400
Discussed 02.06.2022 - 17.06.2022 «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովի կազմը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին, իսկ դրանից հետո տեղի են ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի այնպես էլ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում Հանձնաժողովի կազմում ներառված մի շարք պաշտոններ այլևս չկան, որի պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը չի ներառում բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Բացի այդ, նախագծով նախատեսվում է սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանավորված այն հանգամանքով, որ գործող իրավական ակտով սահմանված գործունեության կարգում առկա են որոշակի ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև այնտեղ բացակայում է նիստերի անցկացումը հեռավար եղանակով։ 2 0 0 3465
Discussed 02.06.2022 - 17.06.2022 «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 478-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման անդյունքում հստակ կսահմանվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման քայլերի հաջորդականությունը և յուրաքանչյուր գործառույթի ժամկետները, կբացառվի տարընկալման տեղիք տվող ձևակերպումները և կկրճատվի ժամկետները, որն իր հերթին գործընթացը կդարձնի ավելի օպտիմալ։ 2 0 0 3580
Discussed 18.05.2022 - 02.06.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 71-Ն որոշման հավելված N 2 4-րդ կետի համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Տեսչական մարմինը իրականացնում է պետական վերահսկողություն Կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 3 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա: Նշված ստուգաթերթի հարցաշարի հարցերը նախատեսված են միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի ստուգման համար: Հաշվի առնելով վերոգրյալը, և այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ արդեն իսկ ներառված են, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում սահմանել համապատասխան հարցեր՝ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Որոշմամբ հաստատված ստուգաթերթով Տեսչական մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում միայն ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ, մինչդեռ ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգում Տեսչական մարմնի կողմից չի իրականացվում: Նախագծի ընդունման նպատակն է Տեսչական մարմնի կողմից իրականացվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և մազութի նկատմամբ վերահսկողության իրականացման ստուգաթերթում կատարել համապատսխան փոփոխություններ և լրացումներ, որի շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա իրականացնել ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի սահմանված պահանջների նկատմամբ օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից ռեակտիվ շարժիչների և ավիացիոն բենզինի ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթի հաստատումը: 2 0 0 3274
Discussed 11.05.2022 - 26.05.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով հաստատվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթը, որն ընդգրկում է 94 հարց, «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթը, որն ընդգրկում է 86 հարց, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթը, որն ընդգրկում է 56 հարց, «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթը, որն ընդգրկում է 53 հարց, «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթը, որն ընդգրկում է 27 հարց: 1 0 0 3239
Discussed 02.05.2022 - 17.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն», որն ընդգրկում է 86 հարց, «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն», որն ընդգրկում է 79 հարց: 2 0 0 3513
Discussed 20.04.2022 - 05.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ ստուգման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում՝ քաղաքաշինական օբյեկտները։ Գործնականում, մի քանի տասնյակից ավել են դեպքերը, երբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) չի կարող իրականացնել իր ստուգողական գործառույթները: Նախագծի ընդունման արդյունքում Տեսչական մարմինը, առաջնորդվելով օբյեկտի ռիսկայնության աստիճանից՝ միևնույն ժամանակ չբացառելով նաև սուբյեկտի ռիսկայնության աստիճանը, հնարավորություն կունենա հրդեհային և տեխնիկական անվտանգությաան ոլորտներում ստուգումներն իրականացնել օբյեկտներում, ինչպես նաև՝ առանց նախնական ծանուցման: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել լիազորություն ռիսկի հիման վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնության որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ միասին հաստատել նաև դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որը գործող օրենքով վերապահված է ստուգում իրականացնող պետական մարմիններին։ Ընդ որում, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ։ 8 1 0 3946