Discussed 20.11.2019 - 06.12.2019 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ ծանրաբեռնվածությունից: 5 0 0 6968
Discussed 24.10.2019 - 15.11.2019 ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ: 10 0 0 7982
Discussed 23.10.2019 - 12.11.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): 7 1 0 7961
Under development Discussed 30.07.2019 - 20.08.2019 ««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերություններն ուղղելու իրականացմամբ: 2 1 4 8540
Under development Discussed 29.07.2019 - 25.08.2019 <<ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի N 1136-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ապահովելու. ցեմենտ արտադրողների և հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող և խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումը, Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձանց, սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով Միության անդամ պետության տարածքում որպես համապատասխանության գնահատման հայտատու հանդես գալու հնարավորությունը: 2 0 0 7298
Under development Discussed 18.04.2019 - 04.05.2019 «ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: 2 1 0 8134
Under development Discussed 26.11.2018 - 16.12.2018 «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ: 1 0 0 9612
Discussed 21.11.2017 - 06.12.2017 <<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: 3 1 0 13050
Under development Discussed 07.11.2017 - 25.11.2017 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ: 0 2 0 9115