Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

25.02.2026 18.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրում  լրացում և փոփոխություններ
Մնաց {days} օր
0 631

25.02.2026 12.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 336-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի լրամշակումը պայմանավորված է երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակման և իրագործման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունները։
Մնաց {days} օր
0 394

25.02.2026 13.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուների համար (ընդհանուր 400 քվոտա), ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Միաժամանակ առաջարկվում է Ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։
Մնաց {days} օր
35 4028

24.02.2026 17.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունից արտահանել ձուկ և ձկնամթերք։ Արտահանման վերաբերյալ դրույթները՝ դիմելու ընթացակարգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմնից  ստուգումների իրականացումը և համակարգում գրանցումը սահմանված են ներկայացված նախագծում։   Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների էլ ավելի արդիականացմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 591

24.02.2026 17.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԿԵՐՏ, ՀԱՅԿԱՍԱՐ, ՀԱՅՐԵՆՅԱՑ, ՊԵՄԶԱՇԵՆ, ՏՈՒՖԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-9 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 52-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Լեռնակերտ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Տուֆաշեն բնակավայրերը և Արթիկ քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը՝ համաձայն հավելվածի: 2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  ավագանու 2024 թվականի մարտի 20-ի   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Արթիկ համայնքի  Լեռնակերտ, Հայկասար, Հայրենյաց,Պեմզաշեն, Տուֆաշեն բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» N52-Ա որոշումը:
Մնաց {days} օր
0 313

24.02.2026 17.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ, ԳԵՂԱՆԻՍՏ, ԳԵՏԱՓ, ՀԱՌԻՃ, ՄԵԾ ՄԱՆԹԱՇ, ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ-10 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 53-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Հառիճ, Մեծ Մանթաշ, Նահապետավան, Սարալանջ, Սպանդարյան, Փոքր Մանթաշ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը՝ համաձայն հավելվածի: 2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  ավագանու 2024 թվականի մարտի 20-ի   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Հառիճ, Մեծ Մանթաշ, Նահապետավան, Սարալանջ, Սպանդարյան, Փոքր Մանթաշ բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» N53-Ա որոշումը:
Մնաց {days} օր
0 301

24.02.2026 17.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ,ՀՈՌՈՄ,ՀՈՎՏԱՇԵՆ,ԼՈՒՍԱԿԵՐՏ,ՄԵՂՐԱՇԵՆ,ՆՈՐ ԿՅԱՆՔ,ՓԱՆԻԿ,ՍԱՐԱՏԱԿ,ՎԱՐԴԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՇԻՐԱԿ -11 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 54-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան,Հոռոմ,Հովտաշեն,Լուսակերտ,Մեղրաշեն,Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագիծը՝ համաձայն հավելվածի: 2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի  ավագանու 2024 թվականի մարտի 20-ի   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Մեղրաշեն, Նոր Կյանք, Փանիկ, Սարատակ, Վարդաքար բնակավայրերի միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-11 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» N54-Ա որոշումը:
Մնաց {days} օր
0 278

24.02.2026 12.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-Ի N 47-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը փոփոխելը, որը պայմանավորված է նախարարության գործող իրավակարգավորումներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ։      
Մնաց {days} օր
0 390

24.02.2026 12.03.2026
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ), ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները),  որակավորման վկայականի ձևը,  որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը,  որակավորման դադարման հիմքերը։ Այնուհետև նախատեսվում է որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների կողմից համապատասխան կառավարման պլանների շրջանակում գործունեության ապահովում։ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել համակարգված և համաչափ տարածքային զարգացում, զբոսաշրջային ռեսուրսների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովում։ 
Մնաց {days} օր
0 339
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: