Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.08.2024 - 11.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­­վարության 2017 թվականի հոկ­տեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատաս­խա­նեցնել Օրենսգրքի 160-րդ հոդ­վա­ծում կատարված լրա­ցում­ներին և վերոնշյալ սահմանա­փա­կում­ները սահմանել նաև եկա­մ­տա­յին հարկի վերադարձման կարգում։
0 971

Discussed 07.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ -   հսկիչ գնման (գնումների) արդյունքում հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սահմանված ժամկետները, հարկ վճարողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ, -   հարկ վճարողը վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից -   վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը, -   հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում. 1) մասնավորապես՝ դեղերի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին. 2) պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից. 3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը։
0 1270

Discussed 29.01.2024 - 16.02.2024

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու կամ դադարեցնելու կարգն ու պայմանները, ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու նորմատիվները հաշվարկելու գործընթացի կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից: Նշյալ որոշման նախագծի նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը:
2 2723

Discussed 28.12.2023 - 12.01.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   սահմանել, որ հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված և վերադարձված ապրանքների փաթեթավորմանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում (բացվել է փաթեթավորումը), երբ խախտումը կարող է հանգեցնել այդ ապրանքների սկզբնական փաթեթավորման վերականգնման և այդ տեսքով օտարման անհնարինության, հարկ վճարողին տրամադրվում է փոխհատուցում՝ այդ ապրանքների՝ հսկիչ գնմամբ ձեռք բերման արժեքի տասը տոկոսի չափով։ Ընդ որում, փոխհատուցումը տրամադրվելու է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին՝ Կառավարության հաստատած կարգով և ժամկետներում, -   սահմանել, որ չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմապիտակներով կամ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների բռնագրավման դեպքում այդ ապրանքները ենթակա են օտարման օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների միջոցով։ Ընդ որում, այդ պարագայում այդ ապրանքների դրոշմավորման պարտավորություն է կրում հրապարակային սակարկությունների կազմակերպիչը։
1 2587

Discussed 06.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։ ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
5 3244

Discussed 13.10.2023 - 28.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N864-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հաշվառումից հանված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացվում է հիմնադրի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի բանկային հաշվին՝ մյուս հիմնադիրների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի հիմնադիրներ)։
0 2229

Discussed 12.06.2023 - 30.06.2023

«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նապատակը մաք­սա­յին գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրա­վաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերա­դարձման կարգը հաստատելն է:
0 1844

Discussed 08.05.2023 - 23.05.2023

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ֆիզիկական անձանց կատարած սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը:
1 3567

Discussed 15.03.2023 - 30.03.2023

«Միասնական հաշվից գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին փոխանցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել այն դեպքերը, երբ միասնական հաշվից գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին։
0 3249