Drafts

In the title
Draft development authority
Type
15.04.2025 30.04.2025
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
0 165
15.04.2025 30.04.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ՝ սահմանելով սերուցքային կարագի երմուծման թույլատրելի ծավալի բաշխման նոր փուլ՝ այլ տնտեսվարողների միջև առկա մնացորդի ծավալը բաշխելու նպատակով։
0 179
11.04.2025 26.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների կողմից կարտոֆիլի սերմացուի ներմուծման առկա պահանջարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին, նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։
0 286

Discussed 28.02.2025 - 16.03.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով տոմատի մածուկի ներմուծման գլխավոր լիցենզիա տրամադրելու համար սահմանել պետական տուրք։
0 943

The project has not been accepted

Discussed 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
0 1849

The project has not been accepted

Discussed 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին  դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
0 1353

The project has not been accepted

Discussed 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող ,,E,, դասի (Էլիտա) և ,,A,, դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի (այսուհետ՝ կարտոֆիլի սերմացու) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն
0 1249

The project has not been accepted

Discussed 31.01.2025 - 15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
2 1435

Under development

Discussed 24.12.2024 - 08.01.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նպատակ ունենալով ներքին շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի միջև՝ առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը սահմանել բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ կլինկերի նույն ընթացակարգով  ներմուծումը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիզների տրամադրման համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ 
0 1129