Under development Discussed 03.10.2024 - 21.10.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել` Խորհրդի գործունեության արդյունավետությունը, Խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում Խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով` Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ իրականացումը: 0 0 0 743
Under development Discussed 14.08.2024 - 02.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխանեցման հանգամանքներով: 7 4 0 936
Discussed 30.07.2024 - 14.08.2024 «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: 0 0 0 854
Discussed 18.03.2024 - 02.04.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի ներդրման գործընթացին զուգընթաց վերանայվում է կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ արդյունավետ կառավարման, խորհուրդների անդամների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման, դաստիարակության գործառույթի պատշաճ իրականացման համար ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նպատակով։ Կառավարման խորհուրդների խոշորացումը էականորեն կապված է համայնքների խոշորացման, ինչպես նաև կրթական կլաստերների, կրթահամալիրների ստեղծման գործընթացի հետ։ Ակնկալվում է արդյունքում առավել հստակեցնել միասնական խորհուրդների ձևավորման գործընթացը և գործունեության ընթացակարգը: 1 5 2 1748
Under development Discussed 10.08.2023 - 25.08.2023 ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու գործընթացն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային մարմնի գործառույթների և պարտավորությունների կարգավորման անհրաժեշտությունից: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը համաձայն կանոնադրության աջակցություն է տրամադրում հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը, նպաստում է միջազգային համագործակցությանը, պահպանում, թվայնացնում և վերականգնում է հայկական կինոժառանգությունը, կազմակերպում է տարաբնույթ ոլորտային միջոցառումներ և իրականացնում է մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են, և «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Ազգային մարմին հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնել հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնել ոլորտի համակարգմանը ուղղված համակարգումներ: Հիմնադրամի կազմակերպական ձևաչափով պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ և սույն կարգով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Սույն կարգի կիրարկման նպատակն է սահմանել ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: 2 0 0 2724
Discussed 27.01.2023 - 11.02.2023 «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.6-րդ ենթակետի պահանջը՝ սույն փաստաթղթով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) օրենքով սահմանվող կրթական գործընթացի մանակիցների՝ վարչական, մանկավավարժական աշխատողների, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի /այսուհետ՝ էթիկայի նորմ/ շրջանակում: Սույն փաստաթուղթը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման: 10 2 37 5903
Discussed 16.02.2022 - 06.03.2022 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով ստանդարտացման ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող պրակտիկային համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։ 0 1 0 3884
Discussed 09.02.2022 - 25.02.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։ 0 0 0 3734
Under development Discussed 10.08.2021 - 26.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում կառավարման խորհուրդների անդամների թվաքանակի փոփոխություն 3 0 1 8465