Discussed 22.05.2023 - 06.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի ապրիլի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է N 593-Ն որոշումը, ինչի համաձայն Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 198-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի «դ» ենթակետը խմբագրվել է։ Նշված փոփոխության համաձայն մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել անտառների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնին։ Հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին տեղեկատվության տրամադրումը հանվել է, հաշվի առնելով, որ խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշմամբ և ըստ էության այլևս չի գործում։ Միաժամանակ 2005 թվականից հետո տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում ներկայումս անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի` շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 1 4 0 2404
Discussed 06.04.2023 - 21.04.2023 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - ՀՀ հարկային օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողները առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերումներ կատարելիս կվճարեն 20 տոկոս եկամտային հարկ, ինչպես հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսվարողները, - Օրենսգրքի 346-րդ հոդվածում լրացնել նոր դրույթ, որի արդյունքում հարկային մարմինը կարող է հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդի առկայությունը պարզել նաև ընտված ապրանքների գծով, - պակասորդի հայտնաբերման 100 միլիոն դրամի շեմը նվազեցնել՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ ևս սահմանված դրույթները կիրառելու հնարավորություն։ Միաժամանակ, առաջարկվում է նշված շեմը որոշել ոչ միայն հարկային տարվա որևէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաև այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության (ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի), այլ նաև ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա, - սահմանել, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքները գրանցվել են Կառավարության սահմանած կարգով։ Միաժամանակ, սահմանել պատասխանատվության միջոց՝ համապատասխան իրավունքները գրանցված չլինելու դեպքում։ 2 34 0 6033
Discussed 27.03.2023 - 11.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավելացնել ավագ տնտեսագետի հաստիքը՝ ի հաշիվ Վարչության տնտեսագետների հաստիքների և նոր հաստիքի ավելացման անհրաժեշտություն չի առաջանալու: 8 1 0 2394
Discussed 21.06.2021 - 06.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը: Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում: 0 0 0 6116
Discussed 02.06.2021 - 18.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման կարգը առավել հստակեցվել է ոլորտի վերահսկողությունը առավել օպերատիվ իրականացնելու նպատակով: Համապատասխանաբար սահմանվել է նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը (սահմանվել է նաև գովազդային վահանակի սեփականատիրոջը չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը): 1 9 0 4733
Under development Discussed 10.08.2020 - 25.08.2020 «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը և ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը: 1 2 0 9020
Under development Discussed 19.06.2020 - 05.07.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ: Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն: 2 0 0 6946
Discussed 19.05.2020 - 03.06.2020 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների պաշտոնային դրույքաչափերը։ 9 4 1 7084
Discussed 13.05.2020 - 28.05.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի, սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները, սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները, սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը, ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։ 5 0 0 6965