Discussed 27.07.2023 - 11.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառմանը վերաբերող «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-240-Ն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքների դրույթները, հստակեցվում են այդ քաղաքացիների զինվորական հաշվառման պայմանները: 3 6 0 2617
Discussed 27.07.2023 - 11.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները: 5 4 1 2518
Discussed 27.07.2023 - 11.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողներին պատվովճար հաշվարկելու վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, սահմանվում է նրանց հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը: 4 3 0 2473
Discussed 27.07.2023 - 11.08.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զինվորական հաշվառման և զորակոչի անցկացման ժամանակ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացակարգերը: 3 5 0 2645
Discussed 11.07.2023 - 26.07.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: 2 1 0 2412
Discussed 07.07.2023 - 22.07.2023 <<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: 2 1 0 3748
Discussed 03.07.2023 - 18.07.2023 «Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները: 1 1 0 2497
Discussed 18.05.2023 - 03.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները: 6 1 0 2390
Discussed 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն և 06.04.2017թ. N 393-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը: 2 4 0 2222