Ministry of Defense

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.03.2024 - 20.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին:
0 2449

Discussed 21.02.2024 - 08.03.2024

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ներդրվում է Տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:
1 3262

Discussed 21.02.2024 - 08.03.2024

<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարեցնելու իրավունք սահմանել նաև ՀՀ զինված ուժերի տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև սահմանել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը և պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:
0 2146

Discussed 16.02.2024 - 03.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:
0 7327

Discussed 02.02.2024 - 17.02.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 2447

Discussed 02.02.2024 - 17.02.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 2028

Discussed 30.01.2024 - 14.02.2024

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ         Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
2 4760

Discussed 16.01.2024 - 31.01.2024

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագիծ Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:
5 9096

Discussed 12.01.2024 - 28.01.2024

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
0 10462