Discussed 10.01.2019 - 25.01.2019 <<Մատչելի բնակարան զինծառայողներին>> պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման գործընթացը, որ համաձայն զինծառայողները կարող են օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեկային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով և պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճար վճարելու, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորումից, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև մնացած 4%-ի վճարումն իրականացնել օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով: Նախագծով կարգավորվում են նաև ծրագրին մասնակցելու դիմում-հայտերի ներկայացման և շահառուների հաշվառման հետ կապված հարաբերությունները: 25 48 67 22701
Discussed 22.11.2018 - 07.12.2018 Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը: 0 2 0 11414
Discussed 19.11.2018 - 04.12.2018 Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: 1 2 1 7680
Discussed 27.10.2018 - 11.11.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման և դրա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծման աշխատանքների իրականացում: 4 0 0 7448
Discussed 26.10.2018 - 10.11.2018 «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: 3 0 0 10930
Discussed 17.09.2018 - 03.10.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց համար հնարավորություն՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ նաև մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով: Հաշվի առնելով նաև, որ նշված դրույթն ունի բարելավող բնույթ, վերջինիս տրվում է հետադարձ ուժ՝ արդեն իսկ կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու համաձայնագրեր կնքելու հնարավություն ունենալու համար: 5 0 0 8932
Discussed 20.07.2018 - 05.08.2018 Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում է տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը: 2 0 1 7607
Discussed 25.06.2018 - 10.07.2018 Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության շրջանակներում օրենքով սահմանված միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, այդ միջոցառումներին քաղաքացիների ներգրավման հետ կապված հարաբերությունները, միջոցառումների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատների ու իրավասու այլ ծառայությունների գործողությունների համալիրը: 5 2 3 9328
Discussed 12.06.2018 - 27.06.2018 Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ որպես ավագ դպրոցի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության, աշխատողներին սոցիալական փաթեթի տրամադրման գործընթացը: 2 1 0 7646