Discussed 08.08.2022 - 24.08.2022 «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: 16 4 3 3323
Discussed 01.08.2022 - 16.08.2022 «Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։ 0 0 0 3346
Discussed 29.07.2022 - 14.08.2022 «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար: 0 0 0 4656
Discussed 28.07.2022 - 13.08.2022 <<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները: 1 1 0 6305
Discussed 24.06.2022 - 10.07.2022 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Oրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն, վարկավորման պայմաններում նախատեսել համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի սահմանման առավելագույն չափը, համագործակցող կազմակերպություն ներկայացվող տեղեկանքում նախատեսել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամության մասին նշման կատարումը: 9 1 1 4590
Discussed 15.06.2022 - 01.07.2022 «Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: 1 1 0 3714
Discussed 24.05.2022 - 08.06.2022 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը: 1 0 0 3124
Discussed 16.05.2022 - 01.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում փոփոխությունների և լրացումների կատարում: 0 0 0 3093
Discussed 10.05.2022 - 26.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը, այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ, դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։ 0 0 0 3582