Ministry of Defense

Drafts

In the title
Draft development authority
Type
21.11.2024 07.12.2024
«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
0 503
21.11.2024 07.12.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
0 388

Discussed 14.10.2024 - 30.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով կարգավորվում են քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:  
28 848

Discussed 04.10.2024 - 20.10.2024

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 4140

Discussed 30.09.2024 - 16.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 729

Discussed 11.09.2024 - 27.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար հրապարակային ծանուցումների տրման հետ կապված հարաբերությունները:
0 1146

Discussed 29.08.2024 - 14.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 455-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստության իրականացման գործընթացում օրենքով սահմանված հիմքով զինվորական պատրաստությունը դադարեցնելու, ինչպես նաև զինվորական պատրաստությունն ըստ զինվորական մասնագիտություններով կրտսեր սպայական կազմի հրամանատարների պատրաստման ծրագրերով իրականացնելու վերաբերյալ կարգավորումներն ու հնարավորություն է ընձեռնվում զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիներին՝ ցանկություն ունենալու դեպքում գիշերել ռազմաուսումնական հաստատությունում:
0 982

Discussed 29.08.2024 - 14.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են «Պատիվ ունեմ» ծրագրով սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը դադարեցնելիս օրենքով սահմանված իրավական հետևանքի չկիրառման դեպքերը, հստակեցվում են ծրագրում ներառման համար ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք է սահմանվում նաև որևէ հիմքով ուսումնառության ժամկետի փոփոխման առաջացումը:
0 917

Discussed 06.08.2024 - 22.08.2024

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
1 1391