Ministry of Finance

Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 26.04.2018 - 22.06.2018

«Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Հրամանի նպատակն է ապահովել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգին և խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների վարման կարգին առնչվող իրավահարաբերությունները:
0 7506

The draft has been accepted

Discussed 06.04.2018 - 22.04.2018

«Պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նշված օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ պետության գույքային շահերի պաշտ­պա­­նու­­թյան կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանում է ՀՀ կառավարու­թյունը:    Որոշման ընդունմամբ կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքով սահմանված պահանջի կատարումը:
0 7591

Under development

Discussed 22.03.2018 - 06.04.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4–ի N 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը: Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի ՊՈԱԿ-ների հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կըձեռնվի առավել ճշգրիտ գնահատել և վերլուծել  ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը:
0 9114

The draft has been accepted

Discussed 21.03.2018 - 05.04.2018

«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հստակեցնել համայնքին նվիրա­տվու­թյան ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկ­ման բազայի որոշման հետ կապված հարա­բերությունները:  
0 8137

The draft has been accepted

Discussed 21.03.2018 - 05.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 487 որոշումը օրենքով սահմանված պահանջներին:
0 8308

The draft has been accepted

Discussed 20.03.2018 - 05.04.2018

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9–ի N 5-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրա­պե­տության Նախագահի 2017 թվակա­նի դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագով ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտե պետական կառավարչական հիմնարկը և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 182-Ն որոշմամբ հաստատվել է վերոնշյալ հիմնարկի կանոնադրությունը, ուստի այդ կա­պակցությամբ անհրաժեշ­տություն է առա­ջացել նշված մարմինը ներառել ՀՀ ֆինանս­ների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվա­կա­նի հունվարի 9-ի «Հա­յաստանի Հանրա­պե­տութ­յան բյուջետային ու հանրային հատ­վածի հաշվա­պահական հաշ­վառ­ման դասա­կարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատե­լու մասին» N 5 հրա­մանով հաստատված բյուջետային ծախսերի գերատես­չական դասակարգման մեջ:  
0 7776

The draft has been accepted

Discussed 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատվիրատուների նկատմամբ պետք է իրականացվի նախնական հսկողություն։ 
0 8196

The draft has been accepted

Discussed 16.03.2018 - 31.03.2018

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի միջոցով ակնկալվում է հանրային ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու նպատակով պետության, համայնքների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունների նկատմամբ նախնական հսկողություն իրականացում, վերջիններիս հաշիվներում առկա դրամական միջոցների շրջանառման գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների իրականացման նկատմամբ ֆինանսական կարգապահության ապահովում, բյուջեների կատարման մասնակիցների գործառույթների պարզեցում և վճարային համակարգերի օգտագործման, ֆինանսական և մարդկային ռեսուրսների օպտիմալացում։
0 9182

The draft has been accepted

Discussed 13.03.2018 - 29.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N 896-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարեն ՀՀ կառավարության 08/08/2013թ. N 896-Ն որոշման մեջ։ Այդ նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N 896-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը:
0 7249