Ministry of Finance

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 09.07.2019 - 25.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի  Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և  իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ ընդգրկելուց:
1 7031

Under development

Discussed 05.02.2019 - 20.02.2019

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է սահ­մա­նել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները, ինչպես նաև մաքսային գործառնությունների համար գանձվող մաքսավճարը որպես պետական տուրք սահմանելու հետ կապված հարաբերությունները:
0 8759

The draft has been accepted

Discussed 23.01.2019 - 07.02.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջա­վայրը, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապա­հովել կայուն նախադրյալներ:
300 120891

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
0 7810

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:  
0 7629

The draft has been accepted

Discussed 29.12.2018 - 14.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 814-Ն որոշ­ման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ներդնել համապատասխան ընթացակարգեր՝ քաղա­քա­ցիների կողմից ավել վճար­­ված բնա­պահ­­­պա­նա­կան հարկի գումարները վերադարձնելու համար:
0 8407

Under development

Discussed 24.12.2018 - 08.01.2019

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար համապատասխան մաքսային արտոնությունների տրամադրման պայմանները:
0 7949

Under development

Discussed 04.12.2018 - 19.12.2018

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 7711

Under development

Discussed 04.12.2018 - 19.12.2018

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Իրավական ակտի ընդունման արդյունքում «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» և «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության տեսակները կդադարեն համարվել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ, կվերանա նաև այդ գործունեության տեսակների մասով տուրքի վճարման անհրաժեշտությունը՝ նպաստելով նշված նշված գործունեության տեսակների աշխուժացմանը:
0 7677