Nuclear Safety Regulatory Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 13.11.2018 - 29.11.2018

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծից հանվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի կողմից հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորմանը վերաբերող դրույթները, նաև նախագծով վերականգնվել է  կարգավորող մարմնի՝ դեռևս 2004 թվականից ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու և միջազգային պայմանագրեր կնքելու իրավասությունը
0 9144

Under development

Discussed 26.03.2018 - 20.04.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի n 2013 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է ԱԷՄԳ-ի կողմից ընդունված անվտանգության նոր՝ «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության հաշվետվության կառուցվածքը եւ բովանդակությունը» (Format and Content of the Safety Analysis Report for Nuclear Power Plants) GS-G-4.1 ստանդարտին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերով: Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է նաև Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ վերլուծությունների ներկայացման եւ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետում անվտանգ շահագործման հիմնավորման հետ Վերոհիշյալ որոշմամբ կսահմանվեն նոր, խստացված պահանջներ, ԱԷԿ –ի հրապարակի բնութագրերի և դրանց վերլուծության, միջուկային տեղակայանքի, անվտանգության ապահովման հայեցակարգի, անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծության, էներգաբլոկի անվտանգության վերլուծության, շահագործման փորձի վերլուծության վերաբերյալ ներկայացվելիք տեղեկատվության բովանդակության և կառուցվածքի նկատմամբ:
0 9060

Under development

Discussed 02.11.2017 - 22.11.2017

Միջուկային տեղակայանքներում վթարային իրավիճակների ճառագայթային հետեվանքների գնահատման պահանջները հաստատելու մասին Փաստաթուղթը սահմանում է միջուկային տեղակայանքներում շահագործման ընթացքում հնարավոր վթարային իրավիճակների, բացառությամբ ծանր վթարների, դեպքում բնակչության վրա ճառագայթային հետևանքների գնահատման պահանջները։
0 10460