Discussed 24.10.2023 - 09.11.2023 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։ 1 4 0 2209
Discussed 10.10.2023 - 27.10.2023 «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։ 2 3 0 2261
Discussed 02.10.2023 - 18.10.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծի ընդունմամբ՝ զգալի կկրճատվեն սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման ժամկետների չպահպանման դեպքերը, կհստակեցվեն անհրաժեշտ սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք դիմող անձը պարտավոր է ապահովել՝ էլեկտրական ցանցին միանալու նպատակով, կբացառվի բաշխողի կողմից տույժի վճարումը այն դեպքերում, երբ դիմող անձի սպառման համակարգը պատրաստ չէ էլեկտրաէներգիա ընդունելու, կհստակեցվի տույժերի վճարման գործընթացը՝ այն դարձնելով անկախ սպառողի պահանջից։ 4 1 0 2227
Discussed 23.09.2023 - 08.10.2023 «ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀԾԿՀ 25.12.2019թ. №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՕԱՇ և ՉՈՒՊ բաղադրիչներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքերը, արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։ 2 2 0 2612
The draft has been accepted Discussed 14.09.2023 - 01.10.2023 «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։ 3 0 0 2811
Discussed 22.08.2023 - 07.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը: Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում: 0 6 0 2142
Discussed 18.08.2023 - 03.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։ 5 8 1 2741
The draft has been accepted Discussed 14.08.2023 - 30.08.2023 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։ 1 3 1 2609
Discussed 21.07.2023 - 06.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ) Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների) փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով, ի թիվս մատակարար-սպառող կարգավորվող իրավահարաբերությունների առավել հստակ կանոնակարգմանն ուղղված նոր կարգավորումներին, առաջարկվում է սպառողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) միջև հստակեցնել այն հարաբերությունները, որոնք առնչվում են սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների շահագործման և սպասարկման (նորոգման, փոխարինման, պահպանման) պարտականություններին և դրանցից բխող ծախսերին, ինչպես նաև սահմանել այդ գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված բացառությունները: 3 0 0 2685