Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Central Bank of the Republic of Armenia

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.03.2019 - 29.03.2019

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ: Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը: Հետևաբար՝ գործող իրավակարգավորումները ուժը կորցրած են ճանաչվում։ 
Մնաց {days} օր
2 10226

Discussed 04.02.2019 - 22.02.2019

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է հետևյալը.  ռեպո պայմանագրի հասկացությունը, ռեպո պայմանագրերով կարող են նախատեսվել մարժային փոխանցումներ,  ռեպո գործարքով կարող է նախատեսվել, որ գործարքի ընթացքում թողարկողի կողմից վճարված եկամուտները (տոկոսային վճար, շահաբաժին և նմանատիպ այլ եկամուտներ) գնորդը պարտավոր է փոխանցել վաճառողին: 
Մնաց {days} օր
5 16454

Discussed 17.01.2019 - 08.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 8.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 8.1. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպություններին փոխանցելը. Ռեգիստրում առկա տվյալները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին, եթե նրանք՝...
Մնաց {days} օր
0 12444

Discussed 28.08.2018 - 28.09.2018

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագիծը մշակվել է պայմանավորված գյուղացիական տնտեսությունների և ՓՄՁ սուբյեկտների կողմից ներգրավված վարկային ռեսուրսների բարձր մակարդակով, գյուղական համայնքներում ֆինանսական գրագիտության ցածր մակարդակով,  ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վարկային հարաբերությունների ժամանակ հնարավոր չարաշահումները կանխարգելելու, տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու, ինչպես նաև վարկային պայմանագրերում  ներառվող անհրաժեշտ նվազագույն պահանջներն ամրագրելու անհրաժեշտությունից:  
Մնաց {days} օր
0 11691

Discussed 23.11.2017 - 08.12.2017

««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 49-րդ լիագումար նիստում հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն): Հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խնդիրներ և բացեր, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։ Նախագծերով լրացվում է նշված բացերը:
Մնաց {days} օր
0 11916

Discussed 01.08.2017 - 16.08.2017

«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթն ուղղված է արժեթղթավորման գործընթացները կարգավորող ՀՀ օրենսդրության բարեփոխմանը՝ նպատակ ունենալով Վերացնել արժեթղթավորման գործընթացներում մինչ այժմ ի հայտ եկած խոչընդոտները Գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա զարգացումներին Ներդրումների համար ապահովել առավել հստակ և գործուն իրավական լուծումներ:
Մնաց {days} օր
0 12791

Discussed 11.05.2017 - 01.06.2017

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է նախատեսել զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց պատկանող գույքի սառեցման պարտականություն, սահմանափակել անշարժ գույքի առուվաճառքի գործարքներով նախատեսված շեմից բարձր գործարքների դեպքում այդ (ավել) չափով կանխիկ եղանակով վճարումը, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հասկացությունները համապատասխանեցնել միջազգային առկա պահանջներին և այլն։
Մնաց {days} օր
0 11417
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: