State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.05.2024 - 22.05.2024

«Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների քանակի, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի (վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի վավերականության ժամկետը) և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (տրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը) վերաբերյալ տեղեկատվությանը,  իսկ հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների մասով էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տվյալների և տրանսպորտային միջոցի մակնիշի և հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները:
0 1461

Discussed 07.05.2024 - 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ -   հսկիչ գնման (գնումների) արդյունքում հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սահմանված ժամկետները, հարկ վճարողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ապրանքների հետ ընդունման ակտ, -   հարկ վճարողը վերադարձնում է ստացված գումարը՝ կատարված գործարքի փաստացի պայմաններով՝ անկախ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից -   վաճառված ապրանքի հետ ընդունման համար կազմվող ապրանքների հետ ընդունման ակտը ստորագրում են հարկ վճարողը, հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող) և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը, -   հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում. 1) մասնավորապես՝ դեղերի, հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին. 2) պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը, բայց ոչ ուշ, քան ապրանքների պիտանիության համար սահմանված վերջնաժամկետից տասը օր առաջ կամ անմիջապես, եթե ապրանքների պիտանիության ժամկետը պակաս է տասը օրից. 3) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև թեմատիկ հարկային ստուգման ավարտը։
0 1279

Discussed 30.04.2024 - 15.05.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող էլեկտրոնային սարքվածքը ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։
0 1559

Discussed 30.04.2024 - 15.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում 2024 թվականի հուլիսի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 ծածկագրին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։
1 1778

Under development

Discussed 29.04.2024 - 15.05.2024

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը, որի 284-րդ հոդվածի 2-րդ մասով անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայման, ինչի կապակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվում համապատասխան որոշման նախագիծը:  Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համեմատ՝ մշակված նախագծով սահմանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝  մրցույթի տարրերով, մասնավորապես առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույններին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկը իրականություն դառնալու հնարավորություն կստանա: Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համաձայն՝ անմաքս առևտրի խանութների գործունեության համար հասանելի կամ նախատեսված սահմանափակ տարածքը (պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության գոտիները) վարձակալելը կամ այդպիսի տարածքին տիրապետելը անմաքս առևտրի խանութների ռեեստրում գրանցման համար պարտադիր պայման էր և անուղղակիորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հիշատակված ռեեստր ընդգրկվելու հավակնություններ կարող է ունենալ միայն տնտեսվարող այն սուբյեկտը, որը տիրապետման կամ տնօրինման իրավունք է ձեռք բերել այդպիսի տարածքի նկատմամբ:  Ըստ էության՝ տարածքի վարձակալությունն է եղել այն անկյունաքարը, որով որոշվել է անմաքս առրտրի խանութի կազմակերպչի անձը, իսկ մնացած պայմանների ապահովումը վերածվել էր զուտ տեխնիկական գործընթացի: Օրենքով ներկայումս նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայմանը և դրա իրականացման կարգը սահմանող սույն որոշման նպատակն է հատկապես մրցակցային դարձնել  տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը՝ որպես չափորոշիչ սահմանելով անմաքս առևտրի խանութի գործունեության գնահատման առավել էական և կարևոր հատկանիշները:
0 1196

Discussed 23.04.2024 - 08.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 փետրվարի 16-ի N 136-Ն որոշման նախաբանում՝ սահմանելով, որ որոշումը բխում է  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 263-րդ և 406.1-ին հոդվածներով սահմանված կարգավորումներից։
0 1676

Discussed 22.04.2024 - 07.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին:
1 1590

Discussed 10.04.2024 - 25.04.2024

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։
0 1337

Discussed 03.04.2024 - 18.04.2024

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է․ 1) Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու)  դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն, 2) տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ, 3) նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։
0 1484