Discussed 10.12.2020 - 25.12.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում՝ ուժը կորցրած ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշման փոխարեն հղումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմանը: 0 0 0 4930
Discussed 10.12.2020 - 25.12.2020 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությամբ։ Նախագծի կարգավորման առարկան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի սահմանումն է: 0 0 0 4613
Discussed 09.12.2020 - 24.12.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտի նախագծի նպատակն է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ ընդլայնելով հարկային մարմնի կողմից ստացվող տեղեկությունների շրջանակը, բարելավել հարկային մարմնի կողմից կատարվող վերլուծությունների որակը: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Կառավարության 05.10.2017թ. N1337-Ն որոշմամբ հաստատված՝ անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգում։ 0 0 0 4617
Discussed 23.11.2020 - 08.12.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի առանձին հոդվածներով նախատեսված դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ օրենսգրությամբ համապատասխան կարգավորումները։ 0 0 0 5202
Under development Discussed 20.11.2020 - 05.12.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների հաստատման մասին» N54 որոշման թվային նշագրումով համապատասխան ծանոթագրություններով (Примечания к единой Товарной номенклатуре внешнеэкономической деятельности Евразийского экономического союза) մանրամասնեցված և առանձնացված մի շարք ծածկագրերով դասակարգվող ապրանքների նկատմամբ վերոհիշյալ ծանոթագրություններով ներկայացված պահանջների պահպանումը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմինների հստակեցման անհրաժեշտությամբ։ 0 0 0 4419
Under development Discussed 06.11.2020 - 22.11.2020 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ։ 6 0 0 4558
Discussed 05.11.2020 - 06.12.2020 Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է Հարկային օրենսգրքի՝ տրանսֆերային գնագոյացմանն առնչվող դրույթները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին, ինչպես նաև սահմանել տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ընթացակարգը։ 0 0 0 5587
Discussed 26.10.2020 - 10.11.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշմամբ սահմանված են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և հրապարակման ենթակա ցանկերի ձևերը: Նշված որոշմամբ հստակեցված չեն միասնական հաշվի համակարգի կիրառմամբ պայմանավորված հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծության և առանձին հարկատեսակների գծով հարկ վճարողի միասնական հաշվից կատարված վճարումների մեծությունների հաշվարկման կարգը, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ե.1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության հրապարակման ձևատեսքերը։ 0 0 0 5238
Discussed 16.10.2020 - 01.11.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկարգավորվի գործունեությունը դադարեցրած գործատուների վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների)` տեղեկատվական բազայում չդադարեցված աշխատանքային (պայմանագրային) հարաբերությունների դադարեցման գործընթացը։ 0 0 0 5323