State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.07.2022 - 22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 04.05.2022թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 179-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում և 7-րդ մասում կատարված փոփոխություններով՝ արտադրող-իրացնողների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի գումարներից ՀՀ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարների հաշվանցման նպատակով հանվել է այդ գումարների մատակարարներին վճարված լինելու պահանջը։ Նշված փոփոխություններին համապատասխան նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.03.2018թ. N178-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 19.03.2018թ. N66-Ն համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետում։
0 3346

Discussed 06.07.2022 - 21.07.2022

"ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման խթանումը,  նորարարության զարգացումը և  ներդրումների ապահովում, խաղային գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորում, ինչպես նաև դրա նկատմամբ պետական վերահսկողության սահմանում:
2 5738

Discussed 06.07.2022 - 21.07.2022

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձնահատկությունները տարածել հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների նկատմամբ, հաշվի առնելով, որ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հավասարապես իրականացնում են  ՊԵԿ-ի իրավասությունը սահմանող հարկային կամ մաքսային ոլորտի իրավա­կան ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ։
0 3456

Discussed 06.07.2022 - 21.07.2022

ՀՀ կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (735, 1442, 821, 1268, 1465, 200) և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. մայիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-217-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2171-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (կոդ` Կ-2172-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2173-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (կոդ` Կ-2174-28.03.2022-ՏՀ-011/1), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2175-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (կոդ` Կ-2176-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (կոդ` Կ-2177-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1), «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կ-2178-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով նախատեսված կանոնակարգումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և Սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը
0 2963

Discussed 06.07.2022 - 21.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սահմանել, որ ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում։
0 3409

Discussed 06.07.2022 - 21.07.2022

... ...
3 5823

Discussed 06.07.2022 - 21.07.2022

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Սույն օրենքով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը: Օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:   Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:               
0 5590

Under development

Discussed 01.07.2022 - 16.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N86-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա դրոշմանիշային վճարի պարտավորությունների վերահաշվարկման արդյունքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավել վճարված գումարները վերադարձնելու գործընթացի ապահովման անհրաժեշտությամբ։
0 3263