Discussed 20.08.2024 - 04.09.2024 «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, այսինքն` կապահովվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-125-Ն օրենքի կիրարկումը: 0 74 1 2314
Discussed 12.08.2024 - 27.08.2024 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ թեմատիկ հարկային ստուգման հարցերի ցանկում լրացնել արժութային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման հարցը, - օրենսգրքի 419-րդ հոդվածում կիրառվող հսկիչ գնման ուսումնասիրության հետ կապված կարգավորումները համապատասխանեցնել օրենսգրքի կարգավորումներին՝ նախատեսելով դրանք որպես թեմատիկ ստուգման դրույթներ, - սահմանել, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ դրան միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ ՀԴՄ կտրոնի տպագրման միջոցով, իսկ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ հսկիչ դրամարկղային մեքենայի տեղեկատվական կտրոնի տպագրման միջոցով։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել տեղեկատվական կտրոնի վրա տպագրման ենթակա տվյալները, - սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա պարտադիր վավերապայմաններ լինեն նաև հսկիչ (նույնականացման) նշանների քանակը, ինչպես նաև հսկիչ հսկիչ (նույնականացման) նշանների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։ 1 22 1 1840
Discussed 08.08.2024 - 23.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը և նախատեսվող կարգավորումների արդյունքում կբարձրանա հարկային և մաքսային կարգապահությունը և կկանխարգելվեն հարկային և մաքսային հանցագործությունների կատարման դեպքերը։ 11 3461 33 8432
Discussed 06.08.2024 - 21.08.2024 «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումների սահմանումն է։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության իրականացման արդյունավետության և մաքսային գործառնությունների անխափան իրականացման հնարավորություն։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց շրջանակը․ 2) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացմանը ներկայացվող պահանջները․ 3) մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը: 0 3 0 804
Discussed 06.08.2024 - 21.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի կարգավորման առարկան՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացմամբ պայմանավորված՝ ՀՀ հողային օրենսգրքի շրջանակներում նախատեսված մրցույթի իրականացումից համապատասխամ բացառության սահմանումն է։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով և ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված մրցութային կարգերի միջև համապատասխանության ապահովում։ 1 5 0 886
Discussed 01.08.2024 - 16.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները։ 4 5 0 1263
Discussed 31.07.2024 - 15.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառվել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվության հիման վրա։ 1 4 0 1117
Discussed 24.07.2024 - 14.08.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը: 8 3 1 1318
Discussed 23.07.2024 - 07.08.2024 «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կենդանական ու բուսական ճարպ և յուղի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 0 7 0 1136