State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type
17.07.2024 01.08.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց  նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ, այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը:
0 863
16.07.2024 31.07.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն  որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետում հղում է կատարված Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմանը, ինչը սակայն ուժը կորցրած է ճանաչվել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ։
0 721
16.07.2024 31.07.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծով նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 16-րդ կետի համաձայն  մշակված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծում նշել տեղեկություն՝ մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու համար ապրանքներ ներմուծող անձի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտի վերաբերյալ, ինչը կնպաստի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների համար պահանջվող ժամանակահատվածի կրճատմանը և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։
0 500
11.07.2024 26.07.2024
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է. 1) ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 (քսայուղ), 2710 12 (բենզին), 2710` բացառությամբ 2710 12 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերի (դիզելային վառելիք), 2709 00 (հում նավթ, նավթամթերքներ) ծածկագրերի մասով հստակեցնել ապրանքատեսակներն ըստ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի դասելու և ակցիզային հարկի հաշվարկման համար ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափի կիրառման համար, 2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառել` - ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) ծածկագրերին դասվող ապրանքները, - ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները: Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) ծածկագրին դասվող ապրանքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է բենզինի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով` 1 տոննայի համար 43600 դրամ, իսկ ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է քսայուղերի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով` 1 կգ համար 550 դրամ, 3) օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 3811 19 000(օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների մասով ակցիզային հարկի գումարների փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, 4) նախատեսել, որ օրենքն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 1-ից:
1 653
08.07.2024 23.07.2024
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Ընդ որում, այդ դրույթները կիրառվելու են միայն շարժական գույք համարվող ապրանքների մասով, իսկ հետագծելիության ենթակա ապրանքների մասով պահպանվելու են գործող կարգավորումները, 2) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները, 3) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ:
1 1410
08.07.2024 23.07.2024
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև  պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի  և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել  է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել  է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել  է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել  է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:
0 441

Discussed 04.07.2024 - 19.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է միասնական հաշվի միջոցով մարված գումարներից նվազեցնել ոչ միայն հարկային հաշվարկների ճշգրտման արդյունքում միասնական հաշվին վերադարձված գումարները, այլ նաև պետական բյուջեից կատարված մնացած վերադարձները: Այսինքն, ըստ էության, որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակը հարկ վճարողների մասով հրապարակվող ցուցանիշների հաշվարկումն է այն նույն տրամաբանությամբ և կանոններով, որով հաշվառվում են պետական բյուջեի եկամուտները` վերադարձները նվազեցրած:
0 718

Discussed 02.07.2024 - 17.07.2024

ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և հայտարարագրի լրացման ժամկետները․ 3) մաքսային մարմիններ ներկայացվող դիմումի ձևը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օժանդակել հայտարարատուներին հայտարարագրի լրացման գործառնությունների իրականացման և համապատասխան գործառնությունների ժամանակահատվածի կրճատման նպատակով։
0 627

Discussed 26.06.2024 - 15.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշների վերաբերյալ
0 689