Police

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 12.10.2022 - 27.10.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալում ենք նպաստել տ/մ-ների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ գործունեությամբ զբաղվողների արդարացված դժգոհությունների փարատմանը։
0 3418

Under development

Discussed 14.09.2022 - 29.09.2022

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:
1 3258

Under development

Discussed 02.09.2022 - 17.09.2022

«Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի անալոգների շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-Ի N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 725-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կուժեղացվի հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ, կբարձրանա անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը, կհամակարգվի կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, ինչպես նաև կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
0 3548

Under development

Discussed 18.08.2022 - 02.09.2022

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։
1 4392

Under development

Discussed 18.08.2022 - 02.09.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց համար «մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով կհեշտացվի ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման գործընթացը։
0 3815

Under development

Discussed 12.08.2022 - 27.08.2022

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել երթևեկության անվտանգության մակարդակը՝ լրացնելով խնդրի վերաբերյալ առկա օրենսդրական բացը։
3 5513

Under development

Discussed 27.07.2022 - 11.08.2022

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
0 3965

Under development

Discussed 11.07.2022 - 26.07.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության Բժշկական վարչության պոլիկլինիկան հնարավորություն կստանա լիցենզիա ունենալու:
0 4077

Under development

Discussed 11.07.2022 - 26.07.2022

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ-հետախուզական օրենքի հասկացութական ապարատը համապատասխանեցնել քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում օգտագործվող դեֆինիցիաներին, ինչպես նաև ապահովել օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ու քրեաիրավական նորմերի ներդաշնակ իրացումը:
6 5413