Police

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 26.08.2021 - 10.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները կներառվեն առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում:
0 5111

Under development

Discussed 04.08.2021 - 19.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N725-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետության ծննդյան վկայական ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի ՀՀ քաղաքացու անձնագրի և ծննդյան վկայականում նշված անհատական տվյալների անգլերեն գրելաձևի համապատասխանությունը՝ ապահովելով անձի նույնացումը և իրավունքների անարգել իրացումը:
0 6148

Discussed 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մինչև մասնավորեցման գործընթացի ավարտը կապահովվի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի անխափան գործունեությունը։  
0 5174

Under development

Discussed 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման համար անհարկի ուժերի կուտակումը։
0 5415

Under development

Discussed 15.07.2021 - 30.07.2021

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:
0 6351

Under development

Discussed 12.07.2021 - 27.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունման արդյունքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի պարեկային ծառայության միջոցով՝ էլեկտրոնային եղանակով։
0 5661

Under development

Discussed 12.07.2021 - 27.07.2021

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։
0 5940

Under development

Discussed 29.06.2021 - 14.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 7 հավելվածի 5.1-ին կետը նոր խմբագրությամբ շարադրել՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով քաղաքացիներին բժշկական կազմակերպություններ ուղեգրելու գործընթացը գերատեսչական մարմինների կողմից փաստաթղթայինից բացի նաև էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորություն նախատեսելու նպատակով:
0 6975

Under development

Discussed 23.06.2021 - 08.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ստեղծումը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործող ՊՊԾ ոստիկանության գնդի ծառայողներին լրավճարների վճարման իրավական հիմքը:
0 5054