Ministry of Environment

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 28.03.2024 - 18.04.2024

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծեր ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»» Կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից: Սիգ ձկնատեսակի պահպանության, բնականոն վերարտադրության ապահովման գործընթացը բխում է նաև «Կենդանական աշխարհի մասին» և «Սևանա լճի մասին» օրենքներից բխող կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության խնդիրներից:
0 1753

Located in RA Government

Discussed 27.03.2024 - 30.04.2024

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.           - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների(բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների),  ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների  վրա,           - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը,           - մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքը  ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։           - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.           - Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝  առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման, այլ նաև առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, որը կնպաստի գործող տուգանքի չափի և հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաև կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը,           - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,           - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. - ամրագրել   «դիտարկում» հասկացությունը, - օրենքը լրացվում է «Դիտարկումների իրականացումը» 5․1 հոդվածով, որում ամրագրված են դիտարկման ձևով վերահսկողության իրականացման վերաբերյալ կարգավորումներ՝  պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի ապրանքատեսակների, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների համար, ինչպես նաև նախագծով ապմրագրվել են որոշ փոփոխություններ՝  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի առաջարկով։
5 3812

Under development

Discussed 26.03.2024 - 10.04.2024

«Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգը, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» Կառավարության որոշման Ըստ նոր իրավակարգավորումների՝ հստակ կնախատեսվեն հոսակորուստների դիտանցման այն օբյեկտները (սառնամատակարարման, օդորոկման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգեր), որոնք ենթակա կլինեն հոսակորուստների դիտանցման: Բացի այս, նախատեսված կլինեն ժամանակահատվածներ, որոնք կենթադրեն պարտադիր հոսակորուստների դիտանցում: Կսահմանվեն նաև դրույթներ, որոնք կվերաբերեն գրանցամատյանի ստեղծմանը և վարմանը, թղթային տարբերակին վերաբերող պահանջներին:    
0 1303

Under development

Discussed 26.03.2024 - 10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 6-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 409-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը սահմանելու մասին» արտակարգ իրավիճակների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 6-Ն և շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 409-Ն համատեղ հրամանում։
0 1733

Discussed 15.03.2024 - 05.04.2024

Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրատվություն ընդունելու, դրանք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և դրանց նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին Կառավարության որոշման սույն նախագծի կազմման հիմնական նպատակն է Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ ընդունված փաթեթի հիման վրա՝ «Հատիս հրաբուխ»  երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի մշակման և հաստատման հետ մեկտեղ իրականացնել Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր՝ 144,7 հեկտար հողերի նվիրատվության ընդունման,  այդ հողերի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփադրման գործընթացների իրականցումը:
0 1618

Discussed 13.03.2024 - 28.03.2024

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»  Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում  կենդանիների (բացառությամբ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները) քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները:  Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝ բնակչության համար վարակի կամ համաճարակային հիվանդությունների սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը, անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։  Կենդանիների քանակի կարգավորմանն ենթակա են՝ 1)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ կյանքին, 2)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահության, 3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին), 4) վայրի կենդանիները, որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը, 5)  վայրի կենդանիները, որոնք վատթարացնում են կամ կարող են վատթարացնել բնակելի, արդյունաբերական, մշակութային և այլ շինությունների սանիտարական և գեղագիտական վիճակը, 6) վայրի կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում կամ խանգարում են տրանսպորտային հաղորդակցությանը, էլեկտրահաղորդման գծերին, արդյունաբերական և ռազմական օբյեկտների աշխատանքին։  
0 1962

Discussed 12.03.2024 - 02.04.2024

«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Կենդանական աշխարհի օբյեկտների՝ բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։
0 1437

Discussed 29.02.2024 - 21.03.2024

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսաբազմազանության քաղաքականության ոլորտում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, և նրանց արգասիքների ու մասերի առք ու վաճառքի գործընթացներն իրավական տեսանկյունից կանոնակարգված չեն եղել: Անհրաժեշտություն է առաջացել մշակելու փաստաթղթերի ցանկ, որոնք պարտավոր են ունենալ վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առքն ու վաճառքն իրականացնող վայրերը, ինչպես նաև վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և տեխնիկատնտեսական հագեցվածության վերաբերյալ:
0 1778

Under development

Discussed 27.02.2024 - 20.03.2024

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման նպատակը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավասությունները սահմանելը և  2023 թվականի մայիսի 3-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին համապատասխանեցնելն է:  
0 1912