Ministry of Environment

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 25.07.2024 - 09.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և սկզբունքներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառ­ման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի դրույթներին համապատասխան։
0 2423

Discussed 17.07.2024 - 01.08.2024

2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
1 4010

Under development

Discussed 15.07.2024 - 20.08.2024

«Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (լիազոր մարմին) իրավասությունն է ՌԷԳ և ՇՄԱԳ ուղեցույցների հաստատումը: Ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները  հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը: Ռազմավարական էկոլոգիական գնահատման ուղեցույցով սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրույթային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) ընթացակարգը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, այդ թվում՝ ընթացակարգը, մեթոդները և գործիքակազմը:
20 1708

Under development

Discussed 11.07.2024 - 26.07.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՎԻԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Շիրակ» միջազգային օդանավակայանում միջազգային ստանդարտներին համապատասխան ավիաօդերևութաբանական ծառայությունների մատուցմամբ։
3 1128

Under development

Discussed 03.07.2024 - 18.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման 2024 թվականի փետրվարի 14-ին «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՀՖԱ հանդիսացող խառնուրդների քվոտավորման և լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Վերը նշվածով պայմանավորված՝ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել լրացում հավելվածի աղյուսակում, որպեսզի «Հիդրոֆտորածխածիններ» բաժնը ներառի նաև խառնուրդները:
0 1325

Discussed 01.07.2024 - 21.07.2024

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»     «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության որոշ իրավասությունները,  մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող  որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։ Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից։ Թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է հստակեցնել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները։          Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել։      Նախատեսվում է պարզեցնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։
1 1257

Discussed 01.07.2024 - 22.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1656-Ն որոշման պահանջները:
0 1941

Under development

Discussed 01.07.2024 - 21.07.2024

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» Նախագծի մշակումն ուղղված է Հարկային օրենսգրքով սահմանված կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի հետ կապված այլ կարգավորումների վերանայմանը։
0 2472

Discussed 01.07.2024 - 22.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ «Ջրվեժ» անտառպարկի տարածքի մակերեսի և քարտեզագրական սխեմատիկ պատկերի ճշգրտման, տարածքի իրական մակերեսի և կոորդինատային տվյալների համապատասխանեցման համար:
0 1046