20.11.2024 05.12.2024 <<Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին>> Նախագծի ընդունմամբ կամրագրվի մթնոլորտային օդի ժամանակակից մոտեցումները՝ մասնավորապես, աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար տեխնիկական նորմատիվների մշակման պահանջը լավագույն հասանելի տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաև դրանց ներդրման ժամանակացույցը գործող և նոր կառուցվող օբյեկտների համար։ 1 2 0 188
19.11.2024 09.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը: Ներկայումս գործող իրավական ակտում առկա են մի շարք հակասություններ ինչպես գործընթացների կարգավորման առումով, այնպես էլ՝ այլ իրավական ակտերի հետ համադրման մասով: 0 1 0 314
08.11.2024 23.11.2024 «Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին» Նախատեսվում է «Սնդիկի մասին» օրենքի պահանջներին համապատասխան սահմանել սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին։ 5 3 0 418
08.11.2024 23.11.2024 «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման արգելք՝ վեց ամիս ժամկետով։ 5 2 0 435
08.11.2024 23.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատվել է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ: Համաձայն կարգի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը և կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագիծը: 1 3 0 420
Discussed 05.11.2024 - 20.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը: 4 1 0 393
04.11.2024 25.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «____» 2024 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունումը կնպաստի ՋԹ տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։ 3 2 0 765
Under development Discussed 28.10.2024 - 14.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջից (Օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից)։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։ 3 3 0 869
Discussed 22.10.2024 - 08.11.2024 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, սիրողական որսի կտրոն» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ամրագրելով որսրդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ Նախագծով նախատեսվում է որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցների ցանկում ներառել նաև բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին և էկոպարեկային ծառայությանը։ Համաձայն նախագծի, լիազորված մարմնի իրավասություններում նախատեսվում է որսորդական վկայականի տրամադրման, փոխանակման, կորած որսորդական վկայականի նորով փոխարինման կարգի սահմանումը։ Որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերի, դրանց չափերի հաստատումը վերապահվում է լիազոր մարմնին ինչպես նաև որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունները նախապատրաստում և ներկայացվնում են լիազոր մարմնին։ Գործող օրենքի ԳԼՈՒԽ 7-ի ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, քանի որ նախատեսված է որսորդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակում և վերոնշյալ գլխի հոդվածների դրույթները կներառվեն այդ կարգում։ Նկատի ունենալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաև ՎԻՎՕ-ի 15-րդ և 316-րդ հոդվածներում։ 1 0 0 608