Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.06.2019 - 20.06.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ հաշվեքննիչ պալատի` 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/12 և հոկտեմբերի 19-ի թիվ 13/4 որոշումներով իրականացված հաշվեքննության հիման վրա կազմված արձանագրությամբ բարձրացված խնդրի շրջանակում առաջարկվել է բժկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացնել ոչ թե ընտրանքային ուսումնասիրության միջոցով,  այլ լիցենզավորման համար հայտ ներկայացրած բոլոր  հայտատուների մոտ, բացառելով տեղում ուսումնասիրության իրականացման ընտրանքնային կարգը, որի անհարժեշտությամբ պայմանավորված առաջացել է  ՀՀ կառավարության 2002 թվականի հունսի 29-ի N 867 որոշման լրացում կատարելու անհրաժեշտություն:
0 7184

Discussed 20.05.2019 - 04.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: 
0 7260

Discussed 17.05.2019 - 01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության նախարարության վրա դրված են վերոնշյալ լիազորությունները և նախարարությունը պատասխանատվություն է կրում  դրանք բարձր մակարդակով իրականացնելու հարցում, նպատակահարմար է, որ առողջապահության նախարարի կողմից առաջադրված ներկայացուցիչը ևս ներգրավված լինի կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում: Սա թույլ կտա մշտադիտարկել տարածքային զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունների որակը, կնպաստի զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի կողմից տրվող եզրակացությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև առավել թափանցիկ և արդյունավետ կդարձնի զորակոչիկների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը:
0 8094

Discussed 15.05.2019 - 30.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության   կառավարության  2003  թվականի մարտի 7-ի  N 218-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծից:
0 8144

Discussed 15.05.2019 - 30.05.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման ընթացակարգը:
0 7684

Discussed 14.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ Կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես կարող է հանգեցնել գնման գործնական հնարավորությունների սահմանափակման: Երկրորդ` մեխանիզմի կիրառման դեպքում ակնկալվում է առավել մրցունակ և էժան գների ստացում որոշման մեջ նշված մատակարարներից, քանի որ նրանց կողմից նշված դեղերը գնվում են մեծ ծավալներով ուղիղ արտադրողներից բազմաթիվ երկրների համար, որի արդյունքում Հայաստանի համար ստացված գինը մասշտաբի հաշվին կարձանագրի բյուջետային միջոցների տնտեսում: Սույն որոշմամբ կիրարկված մեխանիզմները անցած տարվա ընթացքում արդեն իրենց արդյունքն են տվել և արդյունավետությունը ապացուցել հակատուբերկուլոզային և ՄԻԱՎ դեղերի գնման դեպքում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սույն  որոշմամբ նախատեսված գործիքի կիրառումը ոչ մի կերպ չի սահմանափակում տեղային մրցույթի արդյունքում մատակարարների իրավունքները: Որոշման երկրորդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված լրացումը պայմանավորված է Գլոբալ Հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դեղերի ձեռք բերման որակի նկատմամբ վարվող քաղաքականության պահանջներով: Սույն պահանջը գործում է ինչպես ԳՀ կողմից ֆինանսավորմամբ գնվող դեղերի վրա, այնպես էլ ԳՀ դրամաշնորհների տրամադրման (միայն տվյալ դեղերի մասով) ավարտից հետո պետության կողմից ստանձնվող պարտավորությունների մասով: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրերից պետությանը պարտավորությունների անցումային պլանների բարեհաջող իրականացումն է հանդիսանում նոր և ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախապայման: Այս մասին է նաև Գլոբալ Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Դումիտրու Լատիցեվչիի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին ս.թ. փետրվարի 26-ին ուղարկված գրությունը: Որոշման երկրորդ հավելվածով նախատեսված գործակալների ցանկում Միավորված ազգերի կազմակերպության ծրագրային ծառայությունների գրասենյակ /UNOPS/-ի ավելացումը պայմանավորված է նույն ցանկում ՄԱԿ-ի մյուս կառույցներին նման պրոֆիլով գործունեության իրականացմամբ: Կազմակերպությունը հանդիսանում է ՄԱԿ-ի գործակալություն /շահույթ չհետապնդող/ և ի թիվս բազմաթիվ երկրների հետ ունեցած ծրագրային կառավարման մեծ փորձի, կազմակերպությունը իրականացնում է մեծածավալ գնումներ բազմաթիվ երկրների կառավարությունների համար: Կազմակերպությունը նույնպես հայտնել է իր հետարքրքրությունը Հայաստանի կառավարության ստեղծած այս ինքնատիպ մրցակցային հարթակին մասնակցելու մասով: Այս հավելումը առնվազն հնարավորություն կնձեռնի որոշմամբ նախատեսված գնումները ավելի մրցակցային և արդյունավետ դարձնել հետագայում:
5 10611

Discussed 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
0 7739

Discussed 10.05.2019 - 25.05.2019

Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին Նախագծի ընդունումն նպատակ ունի նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել  օրենսդրական փոփոխություններ` համահունչ Հայաստանաի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին: Մասնավորապես, մշակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծով ամրագրվում է  ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում,  սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները,  ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև  ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները և այլն: Պետք է նշել, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների, ինչպիսին են, օրինակ, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի,  ինպես նաև Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի, մեր հարևան երկրներից Վրաստանի փորձը: Միևնույն ժամանակ նախագծին կից ներկայացված հարակից օրենքների նախագծերով կարգավորվում են հետևյալը` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներն է ընդլայնվում, համաձայն որի վերջինս աշխատանքներն պետք է աջակցի նաև առողջ ապրելակերպի քարոզչության և ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և երկրորդային ծխով պայմանավորված վնասի վերաբերյալ իրականացվող իրազեկման աշխատանքներին: «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով օրենքում կիրառվող տերմինաբանությունը հարմոնիզացվում է «Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինչների օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծի հետ: Նախագծով նաև տեղական տուրքի հարկման դաշտ են բերվում ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և նմանակների վաճառքը, որոնց թույլտվության տրամադրման համար սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների  համար սահմանված դրույքաչափերը:  «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  գործող օրենքից հանել ծխախոտի գովազդի վերաբերյալ առկա կարգավորումները, քանի որ վերջինիս հետ կապված կանոնակարգումները ամրագրվել են նոր Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդին, հովանավորությանը և առաջխաղացմանը ներկայացվող պահանջների խախտման, ծխախոտային արտադրատեսակների ներմուծմանն ու արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների խախտման, ծխախոտի, ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  վաճառքի կանոնների խախտման, Ծխելն արգելող կանոնների խախտման, Ծխախոտի,  ծխախոտի փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների  օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ուղղությամբ կիրառվող տուգանքների չափերը և այն մարմինները, որոնք լիազորվում են հարուցելու և իրականացնելու վարչական իրավախախտումների վարույթներ և կիրառելու վարչական  տույժեր:
60 25590

Discussed 18.04.2019 - 03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%)  և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման  հնարավորությունը, մշակվել է   սույն  որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել  է  210 մլն դրամ: Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը: Նախագծի ընդունումը կնպաստի  բնակչության որոշ խմբերի անպտղությամբ  տառապող զույգերի  մոտ անպտղության  բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը:  
3 12108