Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Labor and Social Affairs

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 23.06.2025 - 09.07.2025

«Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը  Նախագծի ընդունմամբ Օրենքով նախատեսված համապատասխան սոցիալական ծառայությունները կտրամադրվեն միայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Հավաստագրումը կիրականացվի համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին հավաստագրվող կազմակերպությունների համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքում հավաստագրի գործողության կասեցման հնարավորություն կստեղծվի։ Բացի այդ՝ նախագծի ընդունմամբ հավաստագրման ողջ գործընթացը, ներառյալ՝ հայտերի ներկայացումը, հավաստագրված անձանց ռեեստրի վարումը, կիրականացվի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի միջոցով։ Արդյունքում կբարձրացվի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի արդյունավետությունն ու մատչելիությունը։     
Մնաց {days} օր
0 1419

Discussed 12.06.2025 - 30.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ճշգրտումներ կատարելու, անձնական օգնականի ծառայության կազմակերպման գործընթացը լավարկելու և որոշ գործառույթներ հստակեցնելու:  
Մնաց {days} օր
0 1484

Discussed 12.06.2025 - 30.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը և կազմը։ Սույն նախագծով ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշումից հանվում է  տարեկան ծրագրին վերաբերելի կետերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկությամբ ՀՀ Վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը  փոխարինվում է «Ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով։ ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշուման N 2 հավելվածում ««Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»  տողը ուժը կորցրած է ճանաչվում։Միաժամանակ, նախագծով ամրագրվում է հանձնաժողովի նիստերը հեռավար, կամ էլեկտրոնային հարցման միջոցով իրականացնելու վերաբերյալ դրույթ։
Մնաց {days} օր
0 1085

Discussed 11.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակն է կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։  
Մնաց {days} օր
0 1470

Discussed 02.06.2025 - 17.06.2025

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում երեխայի խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:
Մնաց {days} օր
4 1418

Discussed 30.05.2025 - 16.06.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող Նախագիծն ընդունվելու դեպքում դրամական միանվագ հավելում կտրամադրվի 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։  Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝ 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին վճարել 1000000 դրամի չափով միանվագ հավելում։ Եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո։    
Մնաց {days} օր
6 1542

Discussed 14.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման N 2 Հավելվածի 1-ին կետի պահանջից։ Սույն նախագծով «հաշմանդամ» եզրույթը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։ Միաժամանակ, նախագծից հանվում է հղումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմանը, հաշվի առնելով, որ վերջինը ուժը կորցրած է ճանաչվել 29.06.2024 թվականին։
Մնաց {days} օր
0 1665

Discussed 08.05.2025 - 23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) շրջանակներում պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած իրավակիրառ պրակտիկայի խնդիրների լուծումն է։  
Մնաց {days} օր
0 1917

Discussed 30.04.2025 - 15.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, ՀԿԱ ծառայությունը միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ոստիկանության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում, սահմանել, որ շահառու ճանաչված, աջակցության տրամադրումը դադարեցված, աջակցության տրամադրումը կասեցված անձանց տվյալները ՀԿԱ ծառայությանը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21‑ին և 27-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը), սահմանել շահառուների շտեմարան ներառվող տվյալների բովանդակությունը, հստակեցնել դիմումների մերժման հիմքերը, սահմանել վճարման ցուցակ ներառվող տվյալների կազմը, սահմանել, որ հղիության և ծննդաբերության, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում աջակցության տրամադրումը դադարեցնելու համար Որոշմամբ նախատեսված 3 ամսյա ժամանակահատվածի հաշվարկում, կարգավորել վարկավորողներին շահառուների վերաբերյալ տվյալների տրամադրմանն առնչվող հարաբերությունները, սահմանել վարկավորողին ավել փոխանցված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելուն առնչվող հարաբերությունները, հստակեցնել շահառուներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրման դեպքերը և կազմը։ Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել նաև խմբագրական փոփոխություններ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում դեռևս ներդրված չէ թվային տվյալները փոխանակելու ծրագրային գործիք, Նախագծով առաջարկվում է Պաշտպանության նախարարության մասով որոշումն ուժի մեջ մտնի համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։
Մնաց {days} օր
0 1958
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: