Discussed 28.11.2019 - 13.12.2019 «ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻծ Ծրագիրն ուղղված է երեխայի լավագույն շահի ապահովմանն ու այլընտրանքային խնամքի կազմակերպմանը: 4 6 2 10022
Under development Discussed 26.11.2019 - 11.12.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ ՀՀ կառավարության ծրագրի 4.2-րդ մասի համաձայն, պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Այս ծրագրային դրույթին համապատասխան, գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է: 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի, ի թիվս այլ ցուցանիշների, սահմանված են նաև հիմնական աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը։ ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշմամբ, ի կատարում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։ 13 3 0 8402
Under development Discussed 25.11.2019 - 11.12.2019 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի ուժի մեջ է մտել 18.07.2019թ. ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերով սահմանված հիմքերով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերություն, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերություն, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների: Առաջարկվում է հստակեցնել նաև, որ. 1 եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել և այս դեպքում կենսաթոշակ ստնալու իրավունքը կարող է դադարեցվել անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում, 2 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը: Վերը նշվածից բացի,Նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ: 3 3 0 6793
Under development Discussed 22.11.2019 - 09.12.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հողային օրենսգրքում, որով սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները սահմանելու լիազորությունը կվերապահվի Կառավարությանը: Նախագծի ընդունմամբ կխթանվի սոցիալական ծրագրերի իրականացումը հանրապետությունում: 2 4 1 7283
Under development Discussed 22.11.2019 - 09.12.2019 «ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը, շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է և պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նշված հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար: Ակնկալվում է, որ Ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կնվազի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60%-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին, տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն: 3 1 2 13809
Under development Discussed 21.11.2019 - 06.12.2019 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություններ, բնակարանային ապահովման տարբեր մեխանիզմներ` ըստ տարբեր խմբերի: Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական աղքատամետ կիրառական քաղաքականությանը: Այս մոտեցմանը օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս: Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն հիմքեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար համարժեք և բազմազան սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություն, կմեծացվի համակարգի գործառնության ծախսարդյունավետությունը: 5 1 1 9579
Under development Discussed 15.11.2019 - 02.12.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1292-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ին N 1292-Լ որոշմամբ ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված, կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, 2020 թվականին ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, սահմանվել են դրանց կատարման պատասխանատուները և թիրախները: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը ևս մեկ անգամ քննարկվել և խմբագրվել է, շահագրգիռ նախարարությունների հետ, հստակեցվել են որոշ կետեր: 1 1 0 5777
Under development Discussed 13.11.2019 - 28.11.2019 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը: 5 0 0 11107
Under development Discussed 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-100-Ն օրենքի ընդունմամբ: Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաև 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով: 3 0 0 6669