Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Economy

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 21.07.2025 - 05.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ներկայացվող նախագծով առաջարկվում է․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ օգտագործված տերմինաբանությունը համապատասխանեցնել Ֆոնդի կանոններով և այլ փաստաթղթերով սահմանված տերմինաբանությանը։ Ֆոնդին մասնակցելու ընթացակարգը որոշակիացնել, 1 մլն ԱՄՆ դոլար մասնաբաժնով փայերի ձեռքբերման կարգավորումը հանել։ Ֆոնդի գլխավոր գործընկերողջ հետ կնքված պայմանագրի, ներդրումային ժամանակահատվածի, կառավարչի վարձատրության վերաբերյալ կարգավորումները նախատեսել այնպիսի ձևակերպումներով, որպեսզի ամբողջությամբ չվերարտադրելով Ֆոնդի կանոնները, միաժամանակ առերևույթ հակասության տպավորություն չստեղծեն։
Մնաց {days} օր
0 1215

Discussed 15.07.2025 - 04.08.2025

««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման, ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի n 704-ն որոշման մեջ լարացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման մասին  
Մնաց {days} օր
0 1474

Discussed 09.07.2025 - 24.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1667-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող լրացումը նպատակ ունի գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկում ընդգրկել նաև «10.91 - Գյուղատնտեսական կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն» տեսակով զբաղվող տնտեսավարողներին` ապահովելով ոլորտի զարգացման պետական աջակցություն:
Մնաց {days} օր
0 1658

Discussed 08.07.2025 - 23.07.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտը ներկայացնելու և հաստատելու և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կազմակերպման կարգերը սահմանելու մասին» N 618-Ն որոշման N1 hավելվածի 14-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրում։
Մնաց {days} օր
0 1217

Discussed 01.07.2025 - 21.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Մնաց {days} օր
3 1730

Discussed 25.06.2025 - 10.07.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների համար ստեղծել բարենպաստ պայման՝ որպես ԱԱՀ-ից ազատված գործարք նախատեսելով նաև ազատ տնտեսական գոտու տարածքում ծառայությունների մատուցման գործարքները։
Մնաց {days} օր
0 1196

Discussed 24.06.2025 - 09.07.2025

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով՝  թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների  նկատմամբ սահմանեվում է քվոտա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր- 1200 կգ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0 ծածկագրեր- 5000 կգ
Մնաց {days} օր
0 1129

Discussed 23.06.2025 - 09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի կատարման ապահովումը նաև միջազգային պահանջ է և հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման միջոցառումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել նաև մշակել այնպիսի մեխանիզմ, որը ֆինանսական տեսանկյունից հնարավորություն կընձեռնի մասնակի թեթևացնել պետական ֆինանսական միջոցների ներգրավածությունը։  Նախագծի ընդունման արդյունքում մասնակի կթեթևացվի պետության ֆինանսական բեռը՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերի մասով։ Միաժամանակ, պետական բյուջե հետ վերադարձված ֆինանսական միջոցները նախատեսվում է, որ ներառվեն հաջորդ տարվա Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջետային հայտում։
Մնաց {days} օր
0 1795

Discussed 23.06.2025 - 09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ամբողջ աշխարհում անասնաբույժ մասնագետների դերը սննդամթերքի անվտանգության, պարենի ապահովման, կենդանական ծագման մթերքի և հումքի արտահանման և ներմուծման գործընթացներում առաջանային է, քանի որ վարակիչ հիվանդությունների մարտահրավերների դեմ անասնաբույժն այն մասնագետն է ով առաջինն է պայքարում և կանխարգելում հիվանդությունն՝ ապահովելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ և անվտանգ սննդամթերք։ Ուստի, սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը մի գործիք է, որի դեպքում ակնկալվում է ներառել 550 անասնաբույժներին սոցիալական փաթեթի շրջանակներում, դրանով իսկ բավարարել առողջապահական և սոցիալական կարիքները, բարձրացնել մասնագիտական մոտիվացիան՝ ապահովելով մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, նպաստել կադրերի սերնդափոխությանը՝ երիտասարդ անասնաբույժներով։  
Մնաց {days} օր
0 1814
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: