Under development Discussed 05.06.2017 - 20.06.2017 «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության հստակեցման, կատարելագործման անհրաժեշտությամբ: 0 0 0 11357
Located in RA Government Discussed 20.05.2017 - 10.06.2017 «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 1 0 0 15887
Discussed 03.03.2017 - 20.03.2017 «Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն: 0 0 0 21594
Discussed 06.02.2017 - 28.02.2017 Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները: 0 0 0 11326
Discussed 31.01.2017 - 16.02.2017 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Չնայած մի շարք ոլորտներում արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն Հայաստանում իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու, ինչպես նաև 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումն առնվազն 4 կետով ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: 0 0 0 10063
Discussed 31.01.2017 - 16.02.2017 Ակումբային ծառայությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ Նախագծի նպատակն է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը (այսուհետ` Ոլորտ), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ: 0 0 0 12621