Ministry of Economy

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.03.2021 - 05.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ։ Ինչպես հայտնի է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով, եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը իրականացվում է ԳՕՍՏ 33670-2015 ստանդարտին համապատասխան և տրվում է «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական», որը պարտադիր է ԵԱՏՄ երկրներում առաջին անգամ եզակի տրանսպորտային միջոցի հաշվառման համար։ Ստանդարտի և նշյալ տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջ է «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքավորումով (համակարգով)» համալրումը («Էրա-ԳԼՕՆԱՍՍ»), որի բացակայությունը նույնիսկ տրանսպորտային միջոցի այլ պարամետրերով համապատասխանելու դեպքում, թույլ չի տալու տրամադրել «տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական»։
0 5716

Discussed 10.03.2021 - 25.03.2021

Սերմերի և տնկանյութի մասին օրենքը Հայաստանի Հանրապետությունում կկանոկարգվի տնկարանային արտադրությունը և կարտադրվի հավաստագրված տնկանյութ, որը կնպաստի պտղահատապտղային այգիների ծավալների ավելացմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը:
0 7069

Discussed 09.03.2021 - 31.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի № 623-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 623-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշանակման հայտ ներկայացված ՀԳՄ-ների նշանակման գործընթացում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք շտկելու, նշանակման գործընթացը հստակեցնելու և որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։ Նախագծով հստակեցվել են ՀԳՄ կողմից ներկայացվող փաստաթղթերը, ՀԳՄ-ի և Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի ներկայացման համար սահմանվել է ապահովագրողի առավելագույն պատասխանատվության սահմանաչափ, ինչպես նաև պետական տուրքի վճարման հստակ ժամկետներ, նշանակման մերժման հիմքեր և այլն։ Նախագծով նախատեսվում է ՀԳՄ-ների նշանակման գործընթացի՝ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում համապատասխան աշխատանքային խմբի միջոցով իրականացվող գնահատման գործընթացի փոխարինում քվեարկությամբ։ Մասնավորապես, հիմնվելով հավատարմագրման գործընթացի վրա միայն փաստաթղթային գնահատման արդյունքում հնարավորություն կընձեռնվի գնահատելու ՀԳՄ-ների իրավազորությունը և տրամադրելու համապատասխանության գնահատման ծառայությունների իրականացման իրավասություն ինչպես ՀՀ այնպես էլ ԵԱՏՄ գործող ՏԿ-երին:
0 4979

Discussed 05.03.2021 - 26.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։
0 6315

Discussed 01.03.2021 - 22.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1135-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով «Ստանդարտացման մասին» ՀՕ-21-Ն նոր օրենքով սահմանված կարգավորումները  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը (ԻՍՕ) Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարի մուծման մասին» N 1135-Ն որոշումը համապատասխանեցնել «Ստանդարտացման մասին» ՀՕ-21-Ն օրենքի համապատասխան հոդվածին՝ իրավական հակասություններից խուսափելու համար։ Որոշման 2-րդ կետով՝ «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» ծրագրով անդամավճարը սահմանված է 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ,  մինչդեռ տարեկան կտրվածքով Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից կազմվող և ներկայացվող հաշիվ ապրանքագրում անդամավճարի չափը կարող է փոփոխվել և տվյալ դեպքում կառաջանա հակասություն Որոշմամբ սահմանված անդամավճարի և  հաշիվ ապրանքագրով վճարման համար նախատեսված անդամավճարի միջև։ Դա են փաստում նախկինում ներկայացված հաշիվ ապրանքագրերով սահմանված անդամավճարների չափերը, ինչպես նաև 2021 թվականի համար ներկայացված անդամավճարի չափը, որով 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամի փոխարեն սահմանվել է 24310 շվեյցարական ֆրանկ։ Հաշվի առնելով առկա անհամապատասխանությունը որոշման նախագծի  2-րդ կետում կատարվել է համապատասխան փոփոխություն, որով նախատեսվել է անդամակցության վճարի ապահովման համար որպես հիմք ընդունել հաշիվ ապրանքագրում ներկայացված գումարը:
0 4833

Discussed 16.02.2021 - 05.03.2021

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության և տեղակայման վերաբերյալ դրույթների գործողության ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով ոլորտի տնտեսավարողների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված ֆինանսական կարողությունների նվազման հետ։ Միաժամանակ` նշված ժամանակահատվածն հնարավորություն կտա նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար:   
12 6467

Under development

Discussed 15.02.2021 - 07.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծումը կանոնակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի  սեպտեմբերի 8  N110 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
0 4789

Discussed 12.02.2021 - 27.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։
0 6546

Under development

Discussed 12.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝  առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,  ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։ Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակի (այդ թվում՝ հարկային գաղտնիք պարունակող) վիճակագրական տվյալների:
0 4937