Discussed 26.12.2023 - 17.01.2024 ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ Նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի լաբորատոր գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը: 9 2 0 2378
Discussed 20.12.2023 - 04.01.2024 «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի (այսուհետ՝ բեռ)՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնելը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) եղանակով։ Միջոցառման իմաստով բեռ է համարվում Հայաստանի Հանրապետության ծագման՝ թարմ միրգը, թարմ բանջարեղենը, թարմ հատապտուղը և թարմ ծաղիկները. թարմ պաղեցված տավարի, խոզի և թռչնի միսը. թարմ պաղեցված ձուկը։ Միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն։ Շահառուներին ծառայության մատուցման արժեքը մասնակի փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մասնակի փոխհատուցվում է տվյալ տարվա համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափից (գումարից) ավելի՝ առաջնայնությունը տալով ներկայացված հայտերին՝ ըստ ներկայացման ժամանակագրության։ 4 3 0 1945
Under development Discussed 20.12.2023 - 04.01.2024 «Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հիմնադրամների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ 1 0 0 1426
Discussed 19.12.2023 - 04.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման 2-րդ կետի պահանջը «Հավատարմագրման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ 5 1 0 1621
Under development Discussed 19.12.2023 - 09.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի շտկմամբ։ 3 4 0 1697
Under development Discussed 14.12.2023 - 29.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է որոշման շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովմամբ: 2 4 0 2701
Discussed 13.12.2023 - 28.12.2023 «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Հայաստանի Հանրապետության համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝ 1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/, 5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը: 1 0 0 1821
Discussed 12.12.2023 - 27.12.2023 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման» կարգով կարգավորվելու են գրանցված ապրանքային նշանի(ների) իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները: 5 0 0 1562
Under development Discussed 11.12.2023 - 27.12.2023 «Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: 8 2 0 2311