Discussed 11.01.2024 - 31.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 0 2 0 1762
Discussed 11.01.2024 - 26.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը։ Վերջին շրջանում նկատվում է թարմ – պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959 – Ն որոշման 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը սահմանող N1 հավելվածով սահմանված քվոտայի ցանկից հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1 ծածկագրերին դասվող թարմ – պաղեցված հավի միսը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող հավի մսի ներկրումը։ 20 65 5 3075
Discussed 08.01.2024 - 29.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտի ավելացում, որով սահմանված է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան՝ ապահովելով առավել արագ և անվտանգ գործընթաց։ 5 3 2 1708
Discussed 04.01.2024 - 24.01.2024 Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացման նպատակը գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքի չորս բնակավայրում մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգմանն անցումն է։ Ծրագրով նախատեսվում է խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ստեղծել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնելով հողակտորներին: 9 0 0 2772
Discussed 04.01.2024 - 19.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը։ 6 0 0 2793
Discussed 04.01.2024 - 24.01.2024 Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։ 8 2 0 2968
Discussed 04.01.2024 - 19.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատել Խաղողի տնկարկ թեմատիկ շերտի ստանդարտը և հատկանիշները։ Որոշման մեջ կատարվող լրացումը հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն խաղողի այգիների ճշգրիտ տեղադրության վայրի, յուրաքանչյուր խաղողի տնկարկի ագրոնոմիական բնութագրի (տնկման տարեթիվ, սորտ, մակերես) և բերքի կանխատեսվող քանակի մասին, բարելավել խաղողի մթերման գործընթացը, ստանալ խաղողի արտադրության ճշգրիտ ծավալների մասին տեղեկատվություն և իրականացնել վերահսկում, խաղող վերամշակող ընկերությունները կունենան վիճակագրական տվյալներ, բոլոր շահագրգիռ կողմերի համար կապահովվի երկրատեղեկատվական տվյալների հասանելիություն։ Ակտի նորմատիվ բնույթը պայմանավորված է փոփոխվող ակտի՝ նորմատիվ իրավական ակտ լինելու հանգամանքով։ 5 1 0 2518
Discussed 04.01.2024 - 19.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները, կշարունակվի խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, ոռոգման և կարկտապաշտպան առաջադիմական համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, այդ թվում հատիկաընդեղենների արտադրությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակը։ 6 2 0 2414
Discussed 04.01.2024 - 19.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1939-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ապահովել տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի տիպերի նկատմամբ փորձաքննության իրականացումը, համաձայն իրավական հիմքերի։ Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։ 6 0 0 2229