Ministry of Territorial Administration and Infrastructure

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 31.08.2021 - 15.09.2021

««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հայաստանի Հանրապետության ընդերքի ուսումնասիրությունը և օգտակար հանածոների վերաբերյալ վստահարժան տեղեկատվության տիրապետումը հանդիսանում է պետության անվտանգային, տնտեսական և երկարաժամկետ որոշումների ընդունման կարևորագույն հենքերից մեկը, սակայն հավաքագրված տեղեկությունների մեծ մասը ստացված է դեռևս խորհրդային տարիներին կատարված հետախուզական աշխատանքներից: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ քայլեր ձեռնարկել ընդերքի ուսումնասիրության աշխատանքների խթանման ուղղությամբ, որի արդյունքում կապահովվի նաև կայուն զարգացման հիմնադրույթը՝ զարգացում, որը թույլ է տալիս բավարարել ներկա պահանջմունքները՝ ապագա սերունդներին նույնպես ապահովելով նման հնարավորություններով: Միևնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվում նաև ավելի հասցեական, պետության կողմից իրականացվող մասնագիտական և մեծածավալ գործառույթի՝ ընդերքաբանական փորձաքննության դիմաց վճարման սահմանման ուղղությամբ։ Նախագծով առաջարկվում է առաջիկա երեք տարիներին ուսումնասիրության իրավունքի համար դիմած ընկերություններին իրավունքի ստացման համար որպես տարեկան պետական տուրք սահմանել բազային տուրքի դրույքաչափը։ Փոխարենը ավելի ողջամիտ է համապատասխան տուրք սահմանել պետության կողմից արդեն իսկ ստացված իրավունքի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքով ընկերության ներկայացրած պաշարների հաշվետվությունը փորձաքննելու համար: Նախագծով սահմանված փոփոխություններով իրականացվում են նաև եզրույթային փոփոխություններ՝ միասնականացնելով Ընդերքի մասին օրենսգրքով, Հարկային օրենսգրքով և Պետական տուրքի մասին օրենքով սահմանված հասկացությունները։  Միաժամանակ, համապատասխանեցվում են օրենքներում կիրառվող հանքային ջրի օգտագործման նպատակները՝ բուժական կամ արդյունաբերական։  
0 4993

Discussed 20.08.2021 - 04.09.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Սույն նախագիծը մշակվել է 2020 թվականի նոյեմբերին, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դրվել է քննարկման 2020թվականի դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 20-ը: Ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվել է և կրկին դրվում է հանրային քննարկման:   ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29),         ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտ՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6),          ՀՀ Արարատի  մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, (թվով 27),          ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (թվով 32),          ՀՀ Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (թվով 17),          ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3), ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),          ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11),          ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Գետամեջ, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ (թվով 9),          ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2),          ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:  
3 14008

Discussed 19.08.2021 - 03.09.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի, Կոշ, Ղազարավան, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով (թվով 30), ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան՝ Ապարան, Մելիքգյուղ (թվով 2), ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր՝ Մեծաձոր, Օթևան (թվով 2), ՀՀ Արարատի մարզի Արտաշատ՝ ք. Արտաշատ, Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն (թվով 38), ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12), ՀՀ Արարատի մարզի Վեդի՝ ք. Վեդի, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի (թվով 17), ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր՝ ք. Արմավիր, Այգեվան, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ (թվով 10), ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ՝ ք. Էջմիածին, Ոսկեհատ (թվով 2), ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան՝ Բաղրամյան, Արգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ (թվով 14), ՀՀ Արմավիրի մարզի Արաքս՝ Ջրառատ, Ակնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս (Էջմիածնի շրջ.), Արտիմետ, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրարբի (թվով 13), ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան (Էջմիածնի շրջ.), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Պտղունք (թվով 8), ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան՝ Սևան, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր (թվով 11), ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ՝ Գավառ, Բերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան (թվով 12), ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի՝ ք. Մարտունի, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորագյուղ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին Գետաշեն (թվով 17), ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս՝ Վարդենիս, Ախպրաձոր, Ակունք, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան (թվով 15), ՀՀ Լոռու մարզի Վանաձոր՝ Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան (թվով 4), ՀՀ Լոռու մարզի Փամբակ՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Մարգահովիտ, Հալավար, Ձորագետ, Ձորագյուղ, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ (թվով 13), ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան՝ Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի (թվով 5), ՀՀ Կոտայքի մարզի Գառնի՝ Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ (թվով 6), ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան՝ Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Հայկավան, Ղարիբջանյան, Մարմաշեն, Ոսկեհասկ, (թվով 12), ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արփի (թվով 2), ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Սարապատ (թվով 2), ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա (թվով 3), ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Զառիթափ (թվով 2), ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Այրում, Կողբ (թվով 3):  
16 15820

Discussed 13.08.2021 - 28.08.2021

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
0 6852

Discussed 11.08.2021 - 26.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:
0 4554

Discussed 10.08.2021 - 26.08.2021

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ: «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համապատասխանեցում ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ստանդարտների վերջին փոփոխություններին, ինչպես նաև թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջների և դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգի սահմանում, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի (փոքր ավիացիայի) զարգացմանը, թռիչքների և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը: «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:      
0 5035

Under development

Discussed 10.08.2021 - 25.08.2021

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետարաններին 2021 թվականին հատկացնել 2,400.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի:
0 4585

Under development

Discussed 02.08.2021 - 17.08.2021

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն: Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար: Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:
0 5593

Under development

Discussed 30.07.2021 - 14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեության տեսակը ներառվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Հիմք ընդունելով  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ  և 3-րդ մասերը՝ նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագիծ:
4 6317