Ministry of Territorial Administration and Infrastructure

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 18.03.2022 - 02.04.2022

«2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1902-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով առաջարկվում է փոփոխել «Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման II դրամաշնորհային ծրագիր»-ի ժամկետի երկարաձգումից բխող՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման առաջին Հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 10-րդ և 22-րդ կետերով հաստատված միջոցառումների կատարման ժամկետները
0 3490

Discussed 17.03.2022 - 02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված չափորոշիչներին` մասնավորապես ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող հասկացությունների, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ավիացիոն անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, օդանավակայաններում անցագրային հսկողության համակարգի ներդրման և ապահովման, տեսահսկման համակարգ ներդրման և կիրառման,  հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ, և համապատասխանում էր 2017 թվականին N17 հավելվածում կատարված լրացումներով ու փոփոխություներով սահմանված պահանջներին: 2019/20թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից N17 հավելվածում կատարվել են լրացումներ և փոփոխություններ և սահմանվել են նոր չափորոշիչներ՝ կապված ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության և ուսուցման, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության հետ: ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման  ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա: Նախագծի ընդունման դեպքում ավելի բարձր մակարդակի կհասցվեն օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներ, ուղևորների զննման, զննման օպերատորների և հրահանգիչների սերտիֆիկացման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության տեղեկատվության պաշտպանության միջոցառումները։    
0 3330

Discussed 17.03.2022 - 02.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման կարգը և քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկը հաստատելու մասին» N 1448-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) կանոնակարգում է քաղաքացիական և ռազմական օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1448-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ընթացակարգային հարցերի կարգավորմամբ, որոնք վերաբերում են մասնավորապես՝ անկախ աերոդրոմի պատկանելությունից` քաղաքացիական օդանավերով միջազգային կանոնավոր առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումներին, աերոդրոմների վերահսկողության և ուսումնասիրությանը, ինչպես նաև տեխնիկական բնույթի հարցերին:
0 2685

Discussed 15.03.2022 - 30.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «ՏԿԵ նախարարություն» բաժնի 15.3-րդ կետի պահանջով։
0 3043

Discussed 11.03.2022 - 27.03.2022

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի ինկորպորցված հրապարակումը և նշված կայքում Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որևէ ակտին և դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը և այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը։
0 3094

Discussed 10.03.2022 - 25.03.2022

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները: Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝ խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների և աղբի հետ գործածության նորմերի ու կանոնների սահմանման գործառույթներով. Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները. Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը: Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում: Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները: Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը: Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները։ Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:  Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար,  աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար և այլն։   Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։
0 4419

Discussed 22.02.2022 - 09.03.2022

«ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական և համայնքային սեփականություն հողամասերի զավթման և դրանց վրա, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա ինքնակամ շինությունների կառուցման կանխարգելումն է: Կգործեն օրենսդրական ընդհանուր կարգավորումները:
0 4189

Discussed 17.02.2022 - 04.03.2022

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2022 թվականին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 14 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման և վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 14 քաղաքացիներին 2021 թվականի դրամական բավարարման գումարները վճարելու համար ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ է 4,620.0 հազար դրամ:
0 3156

Discussed 09.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխության նպատակն է համապատասխանեցնել կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդի անդամների պաշտոնները գործող Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքին։
0 3370