Under development Discussed 28.02.2023 - 16.03.2023 ««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում փրկարար ծառայությունը կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, միաժամանակ կբարձրացվի փրկարար ծառայողների աշխատավարձերը՝ մեծացնելով փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։ 8 4 0 5109
Under development Discussed 28.02.2023 - 16.03.2023 «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԶԵՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 101 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվություն տրամադրելու, զենքը փոխանցելու կարգը, թույլտվությունների ձևերը սահմանելու և ՀՀ ներքին գործերի նախարարի 2002 թվականի մարտի 20-ի N 101 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին, իրավաբանական անձանց քաղաքացիական և ծառայողական (այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի) զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու, պահելու և կրելու, կրելու համապատասխան թույլտվություն տրամադրելու համար ներկայացվող փաստաթղթերն ընդունելու, ուսումնասիրելու ու թույլտվությունները ձևակերպելու, զենքը փոխանցելու պայմաններն ու պահանջները, թույլտվության ձևերը։ 3 2 1 3081
Under development Discussed 22.02.2023 - 10.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապեության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության պետաիրավական նախարարական կոմիտեի բնականոն գործունեությունը՝ կոմիտեի կազմում նախատեսելով համապատասխան նախարարի ներկայացվածությունը և դրանով իսկ ծածկելով քննարկման առարկա հանդիսացող ոլորտային հարցերի շրջանակը։ 1 2 0 3039
Under development Discussed 17.02.2023 - 05.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 601-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 483-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 3-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ուսումնական զենքով և ռազմամթերքով ապահովելու մասին» համատեղ հրամանը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենքով և ուսումնական ռազմամթերքով ապահովելու գործընթացը։ 1 2 0 3017
Under development Discussed 17.02.2023 - 05.03.2023 «ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» և «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ - ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանների ընդունմամբ կսահմանվեն առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման, ինչպես նաև հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքների անցկացման կարգը: 8 1 2 3902
Under development Discussed 16.02.2023 - 04.03.2023 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: 19 6 1 9092